-
06.12.2015|
12:06
Ի կատարումն ՀՀ Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` քվեարկության օրվանից առաջ՝ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը` նշելով յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված մասնակիցների թիվը:
-
06.12.2015|
12:04
Սիրիայի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները հիմնված են երկակի ստանդարտների վրա՝ հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
-
06.12.2015|
12:03
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հասցված ավիահարվածները ոչ թե կխանգարեն, այլ կօգնեն Սիրիայում իրավիճակի կարգավորմանը, քաղաքական գործընթացը պետք է ընթանա ռազմական գործողությանը զուգահեռ՝ համարում է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
-
06.12.2015|
12:03
Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Սամսունի նավահանգստով անցնող ռուսական 4 նավերը թուրքական կողմի պահանջով Port State Control (PSC) ստուգումից հետո կալանվել են։ Թուրքական կողմը պատասխանել է Նովոռոսիյսկում թուրքական նավերը PSC ստուգումից հետո կալանելուն։
-
06.12.2015|
12:02
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ոչ թե Ռուսաստանն է դադարեցրել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման ծրագիրը, այլ թուրքական կողմը՝ գրում է Daily Sabah-ը:
-
06.12.2015|
12:01
Լույս աշխարհ է եկել Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե ՈՒեսթի որդին:
«Մայրն ու երեխան լավ են», - հաղորդվում է Քարդաշյանի պաշտոնական կայքում:
-
06.12.2015|
12:00
Սիրիայի Լաթաքիա նավահանգստից Նովոռոսիյսկ նավահանգիստ է ուղարկվել 800 տոննա նարնջով և կիտրոնով բարձված առաջին նավը:
-
06.12.2015|
11:59
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամենշաբաթյա ուղերձում հայտարարել է, որ ահաբեկչությունները չեն կարող վախեցնել ամերիկացիներին: Նախօրեին ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային բյուրոն Կալիֆոռնիայում իրականացված հարձակումը, որին տասնյակ մարդիկ են զոհ գնացել, որակել է ահաբեկչություն:
-
06.12.2015|
11:57
Թուրքիան մտադիր է մշտական ռազմաբազա ստեղծել Իրաքի Մոսուլ նահանգի Բաշիքա շրջանում, որտեղ թուրք զինծառայողները վերապատրաստում են «Ֆեշմեգա» խմբավորման իրաքցի քրդերին:
-
06.12.2015|
11:56
Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը թուրքական հարյուրավոր զինվորականների տեղակայումը Մոսուլի հյուսիսում «միջազգային իրավունքի խախտում» է անվանել, փոխանցում է Reuters-ը: