-
05.12.2015|
12:21
Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն Հայաստանին, Ադրբեջանին, Ռուսաստանին ու Թուրքիային առաջարկել է միասնական էներգետիկ ցանց ստեղծել:
-
05.12.2015|
12:21
Իրանը պատրաստ է Թուրքիայի կառավարությանը տրամադրել Թուրքիայում «Իսլամական պետության» նավթի առևտրի մասին իր տվյալները:
-
05.12.2015|
11:41
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է «Adagio» խորագրով համերգին, որը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը:
-
05.12.2015|
11:40
ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների աջակցությամբ` 2015 թվականի համագործակցության ծրագրի շրջանակում, Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում։
-
05.12.2015|
11:39
Էներգադիվերսիֆիկացման հնարավորությունների ու նոր ուղիների փնտրտուքը բոլոր երկրների առաջադրանքն է՝ Էներգետիկ խարտիայի 26-րդ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
-
05.12.2015|
11:37
Գերմանիայի խորհրդարանը զինծառայողներին թույլատրել է մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում իրականացվող գործողություններին:
-
05.12.2015|
11:36
Ամեն տարի դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպումից առաջ Ադրբեջանը նվազեցնում է լարվածությունը սահմանին և հրաժարվում սադրանքներից, սակայն գագաթնաժողովում հայտարարությունից հետո կրկին մեծացնում է լարվածությունը:
-
05.12.2015|
11:35
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա դեկտեմբերին՝ հարցը քննարկվել է դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ և ձեռք բերվել համաձայնություն:
-
05.12.2015|
11:33
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն զրկել է Վրաստանի քաղաքացիությունից: Այժմ նա միայն ՈՒկրաինայի քաղաքացի է։
-
05.12.2015|
11:30
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն վստահ է, որ տնտեսական պատժամիջոցներով հնարավոր չէ ծնկի բերել Թուրքիային: