-
05.12.2015|
11:21
Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարները քննարկել են նաև հայ-սերբական օրակարգի հարցեր:
-
05.12.2015|
11:18
«Իսլամական պետության» դեմ միջազգային պայքար մղելիս պետք է հստակ պատկերացնել, թե ով է մեր թշնամին։ ՆԱՏՕ-ն ուզում է ԻՊ-ի դեմ պայքարում ակնհայտորեն բարձրացնել իր անդամ Թուրքիայի անվտանգության մակարդակը և առաջին հերթին նրա օդային պաշտպանությունը՝ մոռանալով, որ ԻՊ-ն առհասարակ օդային զենք չունի։
-
05.12.2015|
11:17
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը հայտարարում է, որ Թուրքիան կարող էր ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցել իր օդային սահմանը խախտելու պատճառով, սակայն խուսափում է ցուցադրել, որ բացահայտ աջակցում է Թուրքիայի գործողություններին՝ գրում է Foreign Policy ամսագիրը։
-
05.12.2015|
11:15
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ռուսաստանի ՊՆ-ի տրամադրած ապացույցները, որ Թուրքիայի ու «Իսլամական պետության» միջև ապօրինի նավթային բիզնես է ծավալվում՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` նշելով, որ հենց այդպես է արձագանքել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
-
05.12.2015|
11:14
«Լևանդա կենտրոն» ոչ պետական հետազոտական կազմակերպության նոյեմբերին անցկացրած սոցհարցման արդյունքները վկայում են, որ ռուսաստանցիների 57 տոկոսը պատրաստ է 2018-ի նախագահական ընտրությունների ժամանակ կրկին ընտրել գործող նախագահ Վլադիմիր Պուտինին։
-
05.12.2015|
11:12
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը տեղեկացրել է, որ սիրիական հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ դեկտեմբերի 18-ին` Նյու Յորքում: Նա հավելել է, որ բանակցություններին մասնակցող երկրները սերտ համագործակցում են, որպեսզի հանդիպումը կայանա հենց Նյու Յորքում:
-
05.12.2015|
10:48
Բենզատարները և նավթը, որի մասին խոսվել է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, պատկանում են Իրաքի քրդերին՝ ասել է քրդական ինքնավարության խորհրդարանի նավթագազային հանձնաժողովի ղեկավար Շերկո Ջևդեթը։
-
05.12.2015|
10:44
Սաուդյան Արաբիան ՕՊԵԿ-ին առաջարկում է օրական մեկ մլն բարելով նվազեցնել նավթի արդյունահանումը՝ պայմանով, որ նման պարտավորվածություն կստանձնեն ՕՊԵԿ-ի մաս չկազմող երկրները:
-
05.12.2015|
10:42
ՌԴ-ն սկսել է С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումն Իրանին՝ 2 երկրների միջև ավելի վաղ կնքված պայմանագրի համաձայն։
-
05.12.2015|
10:41
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Բելգրադրում, ԵԱՀԿ նախարարական խորհրդի 22-րդ նիստում.