-
05.12.2015|
12:38
Հայաստանում դեկտեմբերի 5-ին լռության օր է: ՈՒղիղ կեսգիշերին ավարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Դեկտեմբերի 5-ին քարոզչության բոլոր ձևերն արգելված են, այդ թվում` լրատվամիջոցներով:
-
05.12.2015|
12:36
Ռուսաստանն իր ռմբակոծիչը Թուրքիայի խոցելուց հետո Էրդողանին մեղադրում է ԻՊ-ի հետ նավթային գործարքների մեջ։ Անկարան հերքում է մեղադրանքները, սակայն Թուրքիան իրոք տարանցիկ ուղի է ԻՊ-ի նավթի արտահանման ճանապարհին՝ գրում է ավստրիական Die Presse-ը։
-
05.12.2015|
12:36
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
-
05.12.2015|
12:35
Իսրայելի ավիացիան դեկտեմբերի 4-ին ռմբակոծել է բալիստիկ հրթիռների խմբաքանակը` Դամասկոսի մերձակայքում գտնվող Էլ-Քաթիֆե բազայում՝ հաղորդում է Իսրայելի հեռուստատեսության երկրորդ ալիքը:
-
05.12.2015|
12:32
Ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակիրը մի քանի օրից կվերատեղակայվի Պարսից ծոցում՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ավիակրի տախտակամածից՝ հայտնում է France-Presse-ը։
-
05.12.2015|
12:31
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն ասել է, որ Սիրիայում դրության կարգավորման ԱՄՆ-ի մոտեցումը չի փոխվել՝ ԱՄՆ-ը պահանջում է գործող նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:
-
05.12.2015|
12:31
Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ՝ Սիրիայի վերջին դեպքերից հետո բազմաթիվ ռազմանավեր են հայտնվել Միջերկրական ծովի արևելյան հատվածում։
-
05.12.2015|
12:30
Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները նոյեմբերի 24-ից ոչ մի հարված չեն հասցրել ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին, երբ Սիրիայի երկնքում խոցվեց ռուսական «Սու-24» ռմբակոծիչը, իսկ Ռուսաստանն ի պատասխան Սիրիայում տեղակայեց C-400 «Տրիումֆ» ՀՕՊ համալիրներ՝ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աղբյուրներին:
-
05.12.2015|
12:29
Իրաքի իշխանությունները պահանջել են անհապաղ դուրս բերել թուրք զինծառայողներին իր հյուսիսային տարածքից։
-
05.12.2015|
12:27
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը ավետել է իսպանական «Սան Խոսե» նավի հայտնաբերման մասին, որը խորտակվել էր 300 տարի առաջ: