-
26.11.2015|
21:11
Մինչև բուն նյութին անցնելը, հարկ եմ համարում կրկնել իմ այն պնդումը (21.09.2015), որ սահմանադրական բարեփոխումներ կոչված փաթեթն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր սահմանադրության նախագիծ, որովհետև խոսքը վերաբերում է ոչ թե առանձին դրույթների մասնակի ճշգրտումների ու լրացումների, այլ Հայաստանի պետական կառուցվածքի արմատական վերափոխմանը։
-
26.11.2015|
21:09
Ռուսաստանը սպասում է, որ Թուրքիան ներողություն կխնդրի երկու օր առաջ թուրք-սիրիական սահմանին Су-24 օդանավը կործանելու համար, կխոստանա պատժել մեղավորներին և կփոխհատուցի վնասը՝ հայտարարել է ՌԴ նախագահը օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ:
-
26.11.2015|
21:08
Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում վերստին նշանակվելուց հետո Մևլութ Չավուշօղլուն առաջին պաշտոնական այցը կկատարի Ադրբեջան։
-
26.11.2015|
21:07
Ահաբեկչական գործողությունների «հստակ կամ արժանահավատ» վտանգ այս պահին չի սպառնում ԱՄՆ-ին՝ Գոհաբանության օրվա նախաշեմին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ավելացնելով, որ հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկվում են ամերիկացիների անվտանգության համար:
-
26.11.2015|
21:05
ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի և 8-րդ լիագումար նիստերի աշխատանքներին:
-
26.11.2015|
17:57
Նոյեմբերի 25-ին Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի համերգը կրում էր «Ճանապարհորդություն դեպի Ռուսաստան. հանդիպում Ստրավինսկու հետ» խորագիրը։
-
26.11.2015|
17:47
«Հայոց պատմություն» ֆիլմաշարի հերթական սերիան պատկերում է հայ մտավորականների սպանդը 1915 թվականին: Փաստավավերագրական ֆիլմը վերնագրված է «24 ապրիլի»:
-
26.11.2015|
17:41
Նոյեմբերի 26-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Չայկովսկու անվան համերգասրահում ղեկավարելու է համաշխարհային մեծ համբավ ունեցող «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը։
-
26.11.2015|
17:40
Այսօր «Մեդիա» կենտրոնում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի բանավեճի թեման սահմանադրական փոփոխություններն էին:
-
26.11.2015|
14:59
«Մեր Սահմանադրության ուղին անցնում է վատից դեպի վատթարը: Երբևէ լեգիտիմ ձևով հանրաքվե չի անցկացվել,- Սահմանադրական փոփոխություների մասին իր կարծիքը հայտնեց գրող, հրապարակախոս ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ: