-
26.11.2015|
14:36
Նոյեմբերի 25-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությանը նոր անդամագրված շուրջ 60 երիտասարդների կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողությունը:
-
26.11.2015|
14:30
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում իրականացվող պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի արդյունքներն արդեն տեսանելի են:
-
26.11.2015|
12:20
Ահաբեկիչներն այսօր հասել են իրենց նպատակին։ Բրյուսելում ոչինչ առաջվանը չէ։ Բնականոն կյանքը կանգ է առել։
-
26.11.2015|
12:18
Թուրքիայի ՌՕՈՒ խոցած Սու-24 ռուսական ռմբակոծիչի կործանումը կարող է հանգեցնել Սիրիայի հակամարտության վտանգավոր էսկալացիային՝ կարծում է CNN-ը։
-
26.11.2015|
12:16
Սիրիայի հակամարտությունն արդեն վաղուց հասունացնում էր Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների ճգնաժամը։ Իսկ հիմա խոցված ռուսական օդանավը ավելի է սրում վիճակը՝ գրում է Der Spiegel-ը՝ ծավալուն հոդվածով անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին խոցված Սու-24 ռուսական օդանավին։
-
26.11.2015|
12:15
Թուրքական Humanitarian Relief Foundation իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է Թուրքիայի և Սիրիայի սահմանին մարդասիրական ավտոշարասյանը հասցված ավիահարվածի մասին։ Թուրքական ավտոշարասյունը ռմբակոծել են ռուսական ինքնաթիռները՝ հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
-
26.11.2015|
12:13
Նոյեմբերի 26- ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
-
26.11.2015|
12:12
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Ռուսաստանին և Թուրքիային երկխոսություն սկսել Սիրիայում ռուսական Սու-24 կործանիչի կործանումից հետո, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ամերիկյան գերատեսչության մամուլի ծառայությանը։
-
26.11.2015|
12:11
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է հերթական քարոզչական տեսանյութը, որում թվարկել է այն երկրները, որոնք ներառված են «համաշխարհային կոալիցիայում» և ԻՊ-ի թշնամիներն են:
-
26.11.2015|
12:11
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կայցելի Թբիլիսի՝ Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով։