-
25.11.2015|
15:16
Մոսկվայում Թուրքիայի դեսպանին վճռական բողոք է հայտնվել՝ կապված ռուսական «Սու-24» օդանավի միջադեպի հետ: «Թուրքիայի դեսպանին կոշտ հաղորդում է ներկայացվել և վճռական բողոք է հայտարարվել»,- ասել են ԱԳՆ-ում:
-
25.11.2015|
15:15
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մտահոգություն է հայտնել թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 օդանավը խոցելու կապակցությամբ։
-
25.11.2015|
15:15
Անկարան ջանքեր կգործադրի Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու համար` չնայած կործանված ռուսական Սու-24-ին՝ ասել է Թուրքիայի ԵՄ գործերով նոր նախարար Վալկան Բոզքըրը:
-
25.11.2015|
15:14
Անհրաժեշտ է փակել Սիրիայի և Թուրքիայի սահմանը՝ ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցություններից հետո։
-
25.11.2015|
15:13
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի Ռուսաստան այցը, հնարավոր է, չեղարկվի: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը նշել է, որ հարցը քննարկման փուլում է: Թուրքիայի նախագահի՝ Ռուսաստան այցը ծրագրված է դեկտեմբերի 15-ին:
-
25.11.2015|
15:12
Նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն:
-
25.11.2015|
15:11
Ռուսաստանը պատրաստ է կասեցնել համատեղ բիզնես նախագծերն ու հրաժարվել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունից՝ ռուսական օդուժին պատկանող Սու-24-ի խոցման պատճառով՝ գրում է «Коммерсантъ»-ը՝ պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներին հղումով։
-
25.11.2015|
15:10
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, թեման եղել է թուրքական օդային տարածքը հատած ռուսական ինքնաթիռը:
-
25.11.2015|
15:10
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Անկարան պաշտպանում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններին։
-
25.11.2015|
15:09
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի հարցը: