-
24.11.2015|
23:07
Ֆրանսիայի ընդդիմությունը կոչ է արել նախագահ Ֆրանսուա Օլանդին չեղարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ հայտնում է Reuters գործակալությունը։ Կոչը հնչեցրել է ֆրանսիական ընդդիմադիր «Հանրապետականներ» կուսակցությունը։
-
24.11.2015|
23:07
Սիրիայում խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռը կատարել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի անմիջական հանձնարարություն՝ կանխարգելիչ հարվածներ հասցնելով ահաբեկիչներին՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
-
24.11.2015|
23:06
«Այս վտանգավոր պահին ռուսական ինքնաթիռի կործանումից հետո բոլորը պետք է սառնասրտություն և հանգստություն պահպանեն»,- ասել է Դոնալդ Տուսկը:
-
24.11.2015|
23:04
Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը խփելուց հետո կարգուկանոնի պահպանման նպատակով թուրքական ՕՄՕՆ-ը շրջապատել է ՌԴ հյուպատոսությունը Ստամբուլում՝ տեղեկացնում է Sky News-ը:
-
24.11.2015|
23:03
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հետաձգել է այցը Թուրքիա՝ Լաթաքիայում ռուսական ինքնաթիռը թուրքերի օդուժով խփելուց հետո:
-
24.11.2015|
23:02
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրապարակել է նոր կառավարության կազմը՝ նախագահի հաստատումից հետո:
-
24.11.2015|
23:01
ՆԱՏՕ-ն Անկարայի պահանջով արտակարգ նիստ է գումարում՝ քննարկելու թուրք-սիրիական սահմանին ռուսական Су-24 ռազմական օդանավի կործանման հարցը:
-
24.11.2015|
23:00
Կրեմլում սխալ են համարում ռուսական Су-24 ինքնաթիռը խփելու պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում հետևանքների մասին այժմ խոսելը:
-
24.11.2015|
22:59
87 տարեկանում վախճանվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը:
-
24.11.2015|
22:58
Թուրքիան պնդում է, որ օդանավը խոցել են իր ռազմաօդային ուժերը՝ սահմանը խախտելու համար, Ռուսաստանը՝ որ ինքնաթիռը Սիրիայի տարածքում խոցել են զենիթային կայանքից: