-
23.11.2015|
11:18
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում առաջարկում է ամրապնդել ԵՄ-ԵԱՏՄ առևտրային կապերը:
-
22.11.2015|
23:11
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնության վերջին տուրում և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:
-
22.11.2015|
21:38
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը առաջարկել է ձևավորել մուսուլմանական երկրների միասնական ճակատ էքստրեմիզմի դեմ պայքարի համար, ներառյալ ԻՊ-ը:
-
22.11.2015|
16:33
«Hip-Hop Life» հայկական պարի խումբը (ուսուցիչ՝ Քրիստինե Հովակիմյան) հաղթանակ է տարել Սոչիում անցկացված IDO European Championships and World Cups - SOCHI 2015 ART GAMES մրցաշարում։
-
22.11.2015|
14:40
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նոյեմբերի 21-ին կայացած «Մանկական Եվրատեսիլ-2015»-ին մեր երկիրը ներկայացնում էր Միքայել Վարոսյանը` «Love» երգով: Նա ստացել է 176 միավոր. առավելագույն միավորներ ստացել է Վրաստանից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Բելառուսից: Հայաստանն իր առավելագույն միավորը տվել է Մալթային:
-
22.11.2015|
14:38
Նոյեմբերի 21-ին «Հենարան» մամուլի ակումբի հյուրն էր ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը : Նա խոսեց սահմանադրական փոփոխությունների և 2016 թ. բյուջեի նախագծի մասին` ներկայացնելով առաջարկվող սահմանադրական փոփոխություններում առկա մի շարք դրական հանգամանքներ:
-
22.11.2015|
14:36
Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ Իլհամ Ալիևը նոյեմբերի 30-ին մեկնելու է Փարիզ, որտեղ կայանալու է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ՄԱԿ համաժողովը:
-
22.11.2015|
14:35
ՌԴ հատուկ ծառայությունները ԻՊ-ի աջակցությանն ուղղված 300 մլն ռուբլու ֆինանսավորական գործողություն են ֆիքսել՝ այդ թվում քրաուդֆանդինգի հաշվին:
-
22.11.2015|
14:35
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նոյեմբերի 22-24-ին կայցելի ԱՄԷ, Իսրայել և Պաղեստին: Հանդիպումների ժամանակ քննարկվելու է Սիրիայի թեման և իսրայելցիների ու պաղեստինցիների միջև բռնության դադարեցումը՝ հայտնել են պետդեպարտամենտից:
-
22.11.2015|
14:34
Այս տարվա հունվար-սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում սպառողական գներն աճել են 4,4 տոկոսով՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով: