-
21.11.2015|
19:06
Իրանի և ՌԴ միջկառավարական հանձնաժողովի նիստում ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը առաջարկել է միավորել Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի էներգահամակարգերը, նաև գազային հանգույցները:
-
21.11.2015|
19:01
ՈՒկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով: «Առավոտյան իրերս հավաքել եմ, դրոշն իջեցված է, ես հեռանում եմ: Եթե ինչ-որ կասկածներ ունեն` թող գան ստուգեն»,- հայտարարել է դեսպանը:
-
21.11.2015|
18:56
«ՆԱՏՕ-ն իր հիմնական նպատակն է հռչակել անվտանգությունը, այն երկրների քաղաքացիների անվտանգությունը, որոնք դաշինքի անդամ են։ Ո՞Ւր էր այդ կազմակերպությունը, երբ Փարիզում 7 վայրում պայթյուններ էին հնչում»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում։
-
21.11.2015|
18:55
Բելգիայում հայտարարվել է ահաբեկչության վտանգի բարձրագույն աստիճանի տագնապ: Ընդլայնվել են հակաահաբեկչական գործողությունները, անվտանգության միջոցառումներն իրականացվում են ամենաբարձր աստիճանի խստությամբ:
-
21.11.2015|
18:54
Ֆրանսիացի արտիստները բոլոր քաղաքացիներին կոչ են արել աղմկել այն վայրերում, որտեղ անցյալ ուրբաթ ահաբեկչություններ էին տեղի ունեցել։
-
21.11.2015|
18:51
Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում քարոզի ժամանակ հայտարարել է, որ առաջիկա Ամանորը կլինի անհեթեթություն ու «անիմաստ ունայնություն», քանի որ համայն աշխարհը գտնվում է պատերազմական վիճակում։
-
21.11.2015|
18:48
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ, նրանք քննարկել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններին դուրս մղելու հավաքական անհրաժեշտությունը:
-
21.11.2015|
18:46
Sky News Arabia-ի փոխանցմամբ՝ Մալիում՝ Radisson Blu հյուրանոցում, բոլոր պատանդներն ազատ են արձակվել՝ հայտնել է Մալիի անվտանգության նախարարը։
-
21.11.2015|
18:45
Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայողին գտել են կախված։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ զինծառայողը ՀՀ քաղաքացի է, քննություն է տարվում՝ պարզելու դեպքի հանգամանքները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հայաստանի ոստիկանությունը հաստատել է պայմանագրային զինծառայողի մահը՝ նշելով, որ գործը գտնվում է Հայաստանի քննչական կոմիտեում։
-
21.11.2015|
18:43
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում ՌԴ դեսպանին և դժգոհություն հայտնել Սիրիայի հյուսիսում թուրքմենական գյուղը պարբերաբար ռուսական ռազմական օդուժից հրթիռակոծելու կապակցությամբ՝ «Սաբահ»-ի փոխանցմամբ, հայտարարել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: