-
19.11.2015|
20:51
Սահմանադրական փոփոխություններին նվիրված «Այո» և «Ոչ»-ի «Հարավ» ուղղության մասնակիցները շարունակում են քարոզարշավը Վայոց ձորի մարզի Խնձորուտ համայնքում:
-
19.11.2015|
20:49
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է որոշեն՝ ցանկանում են աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՞ն, թե՞ «պահպանել սիրիական պետությունը», եթե օրինական լինի։
-
19.11.2015|
20:48
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մամուլի ասուլիսում ներկայացնելով «Եվրոպական հարևանության քաղաքականության» վերանայման փաստաթուղթը՝ ասաց, որ Հայաստանը հիմա երկու զուգահեռ գործընթացների մաս է կազմում՝ մի գործընթացը բանակցություններն են ԵՄ-ի հետ նոր շրջանակային պայմանագիր ստորագրելու համար, երկրորդ գործընթացը նոր հարևանության քաղաքականության առաջնահերթությունների և անհրաժեշտությունների քննարկումներն են:
-
19.11.2015|
20:46
Թուրքիան պետք է դուրս գա համակարգային ճգնաժամից՝ հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ խոսելով նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին: Anadolu գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Թուրքիան պետք է վճռի կառավարման խորհրդարանական համակարգի հարցը։
-
19.11.2015|
20:44
Բելգիայի ոստիկանությունը 6 հակաահաբեկչական հատուկ գործողություն է իրականացնում Բրյուսելում՝ Փարիզում ահաբեկչությունների իրականացրած մահապարտ ահաբեկիչների համախոհներին գտնելու համար, քաղաքի հյուսիսում խուզարկությունների ընթացքում վաղ առավոտյան ձերբակալվել է մի մարդ:
-
19.11.2015|
20:43
Նոյեմբերի 18-19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով Հայաստանում է ՌԴ և ՀԱՊԿ երկրներում ռազմատնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահ Օլեգ Բոչկարյովի գլխավորած պատվիրակությունը:
-
19.11.2015|
20:40
Ֆրանսիայի ոստիկանությունը պարզում է Սեն Դենի արվարձանում ուժայինների հատուկ գործողության ժամանակ սպանված տղամարդու և ինքնասպան կին ահաբեկչի ինքնությունը:
-
19.11.2015|
20:37
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատում Ռուսաստանի ներգրավվածությունը սիրիական ճգնաժամին վերջ դնելու բանակցություններում:
-
19.11.2015|
20:29
ԱԺ փոխնախագահ Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆԻ կարծիքով՝ 2016-ի բյուջեի նախագծի քննարկումը կարող է օրինակ հանդիսանալ գործընթացի բոլոր մասնակիցների՝ թե խորհրդարանի (փոքր բացառությամբ) և թե կառավարության կողմից լրջմիտ, խորքային և բովանդակային վերաբերմունքի:
-
19.11.2015|
17:38
Հանրապետությունում վերջին շրջանում արձանագրվել է դեղերի գների նվազում: Այս մասին ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: