-
18.11.2015|
17:33
Շուտով կլրանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության մեկ տարին, սակայն առայսօր հայաստանյան ընկերությունները չեն կարողանում մասնակցել միության մյուս անդամ-երկրների պետգնումների մրցույթներին՝ գործարարների հետ հանդիպմանը հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
-
18.11.2015|
17:30
Առնվազն 19 մարդ մահացել է, 96-ը` վիրավորվել Պակիստանի հարավ-արևմուտքում գնացքի վթարի հետևանքով:
-
18.11.2015|
17:29
Կոսովոյում ընդդիմությունը երեկ արցունքաբեր գազ է կիրառել նիստերի դահլիճում: Իշխող կոալիցիայի օրենսդիրները տեղափոխվել են այլ դահլիճ, որտեղ առաջին ընթերցմամբ ընդունել են բյուջեի նախագիծը:
-
18.11.2015|
17:28
Հայաստանի և Իրաքի հարաբերություններում վերջին տարիներին արձանագրվել է զգալի առաջընթաց՝ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդունելով Հայաստանում Իրաքի դեսպան Ղազի Տահեր Խալեդին:
-
18.11.2015|
17:27
Սիրիայի Ռաքքա քաղաքում անցած երեք օրերին օդային հարվածներից «Իսլամական պետության» առնվազն 33 ահաբեկիչ է սպանվել:
-
18.11.2015|
16:27
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել գերմանական Դոյչե Վելլե հեռուստառադիոընկերությանը:
-
18.11.2015|
16:16
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում իրականացրել է հանրային քննարկումներ` նվիրված Հայոց ցեղասպանության առանցքային իրավական ասպեկտներին՝ հնարավորություն տալով շահագրգիռ սուբյեկտներին առավել հստակ պատկերացում կազմել Հայոց ցեղասպանության իրավական հարթության հիմնախնդիրների մասին, վեր հանել տվյալ ոլորտում առկա հիմնական իրավաբանական հիմնախնդիրները և պատրաստ լինել հնարավոր մարտահրավերներին հակազդելուն:
-
18.11.2015|
16:14
Հայոց ցեղասպանությունը որպես տեղահանություն ներկայացնող թուրքական արտադրության առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Կորուսյալ թռչունները», Հոլիվուդում միանգամից 3 մրցանակի է արժանացել՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Արմին Թ. Վագների մարդասիրության մրցանակ»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am–ը:
-
18.11.2015|
14:24
2015 թ․ նոյեմբերի 18-ին՝ ժամը 13.30-ին, ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին։
-
18.11.2015|
12:59
Բակային տարածքների նկարազարդման աշխատանքները գերակատարվել են: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 2015 թ. ծրագրով նախատեսված 280 բակային տարածքների փոխարեն նկարազարդման աշխատանքներ իրականացվել են 309 հասցեներում: