-
17.11.2015|
01:05
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է ահաբեկչություններ իրականացնել ԱՄՆ-ում և այլ երկրներում, հայտնում է Reuters-ը։
-
17.11.2015|
01:04
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտության մասին։
-
17.11.2015|
01:03
Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը հայտարարել է, որ ահաբեկչությունները նախօրոք էին պատրաստվել և հնարավոր են նոր հարձակումներ եվրոպական այլ երկրներում։
-
17.11.2015|
01:01
Զավեշտալի և անբարոյական է, որ Ադրբեջանի նախագահը՝ Փարիզի ահաբեկչություններից հետո փորձում է մեղադրանքներ ներկայացնել Հայաստանին՝ հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ «Ազատության» խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայում Մեծ քսանյակի գագաթնաժողովին մասնակցող Իլհամ Ալիևի հայտարարությունները։
-
17.11.2015|
00:58
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել է, որ իրավապահների համատարած ստուգումների ժամանակ ձերբակալվել է 23 անձ՝ նրանք կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապերի մեջ, առգրավվել են զենքեր և ռազմամթերք:
-
17.11.2015|
00:57
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անձնական հրավերով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անթալիայում մասնակցում է G20-ի գագաթնաժողովին:
-
17.11.2015|
00:55
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Իտալիա և Ֆրանսիա:
-
17.11.2015|
00:53
Ֆրանսիայի օդուժը Սիրիայի Ռաքքա քաղաքում 20 հարված է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին։
-
17.11.2015|
00:17
Նա մի է, բայց ամենակարող, նա ինքնակա է, բայց նորոգում է ամեն բան, սերնդից սերունդ անցնում է մաքուր հոգիների մեջ և պատրաստում Աստծու բարեկամներ և մարգարեներ։
-
17.11.2015|
00:05
Անոխակա՛լ Տեր,
մի՛ անտեսիր ինձ
բազում չարիքներիս
պատճառով, այլ
դարձի՛ր դեպի ինձ,