-
15.11.2015|
01:04
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ահաբեկչական հարձակումներն իրականացրել է «Իսլամական պետություն» խմբավորումը, գործողությունները պլանավորվել և կազմակերպվել են դրսից՝ Ֆրանսիայի ներսում գտնվողների օգնությամբ:
-
15.11.2015|
01:03
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին. «Մեծարգո պարոն նախագահ, խորապես ցնցված եմ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած՝ իր մասշտաբներով աննախադեպ ահաբեկչությունների լուրից:
-
14.11.2015|
13:22
Եվրամիությունը, Եվրախորհուրդը և Եվրահանձնաժողովը համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Փարիզի ահաբեկչությունները և համերաշխություն արտահայտելով Ֆրանսիայի ժողովրդին:
-
14.11.2015|
13:20
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրում հայտարարել է արտակարգ դրություն:
-
14.11.2015|
13:18
«Սա վենդետա է Սիրիայի համար: Սա Ֆրանսիայի սեպտեմբերի 11-ն է»՝ մեջբերել է հեռուստաալիքը ԻՊ-ից:
-
14.11.2015|
13:18
Վատիկանը ցավակցում է Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ և կարծում է, որ պատասխանը պետք է տան բոլոր մարդիկ, ովքեր կողմ են խաղաղությանը:
-
14.11.2015|
13:16
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է Փարիզում «բարբարոսական և ստոր» ահաբեկչություններն ու պնդել, որ հարձակումների պատասխանատուները պետք է ենթարկվեն արդարադատության:
-
14.11.2015|
13:15
Փարիզում ահաբեկչությունների շարքի հետևանքով մոտ 150 մարդ է զոհվել: Հրաձգության մասին առաջին տվյալները ստացվել են Stade de France մարզադաշտից, որտեղ ընկերական ֆուտբոլային հանդիպում էր ընթանում Ֆրանսիայի և Գերմանիայի միջև:
-
14.11.2015|
13:14
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին այցելելու է Իրան, ուր մասնակցելու է Գազ արտահանող երկրների ֆորումին։
-
14.11.2015|
13:13
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսով քննարկել են ռուս-իրանական համագործակցության առանցքային կողմերը: