-
14.11.2015|
13:12
Իրանի նախագահ Հասան Ռուհանին չեղարկում է այցը Իտալիա և Ֆրանսիա՝ Փարիզում ահաբեկչությունների պատճառով՝ հայտնում է IRNA գործակալությունը:
-
14.11.2015|
13:12
Կալեում հրկիզել են ճամբարը, որտեղ մոտ 4000 փախստական է ապրել: Նրանք փորձել են հասնել Մեծ Բրիտանիա:
-
14.11.2015|
13:11
Փարիզի «Բատակլան» համերգասրահում համերգի ժամանակ ահաբեկչության ականատեսները պատմել են, թե ինչ է կատարվել։
-
14.11.2015|
13:10
Փարիզում ահաբեկչություններից հետո բելգիական իշխանությունները որոշել են ստուգումներ իրականացնել Ֆրանսիայի հետ սահմանին, բոլոր օդանավակայաններում և կայարաններում, հայտնում է dw.com-ը։
-
14.11.2015|
13:09
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ չի կարող Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին խնդրել հեռանալ իր պաշտոնից:
-
14.11.2015|
13:08
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Թվիթերի իր էջում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ հայտարարություն է տարածել.
-
14.11.2015|
13:08
Ֆրանսիական ոստիկանության տվյալներով՝ Փարիզի հարձակումներն իրականացրած ահաբեկիչներից առնվազն չորսը սպանվել են, երեքը՝ «Բատակլան» համերգասրահում, և ևս մեկը, ով իրեն պայթեցրել է Ստադ դը Ֆրանս մարզադաշտի մոտ։
-
14.11.2015|
13:07
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես ցավակցում է Փարիզի հրեշավոր ահաբեկչությունների զոհերի հարազատներին և աջակցության ու համերաշխության իր պատրաստակամությունն է հղում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ու Ֆրանսիայի ժողովրդին՝ հաղորդել է մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
14.11.2015|
13:06
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, թե ցնցված է Փարիզում տեղի ունեցած հարձակումներից ու բռնություններից։
-
14.11.2015|
13:05
ԱՄՆ-ը Ֆրանսիայի ժողովրդի հետ է և պատրաստ աջակցել՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։