-
13.11.2015|
17:56
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է. «ԱՄՆ-ը Բաքվի Վերաքննիչ դատարանի՝ հայտնի պատմաբան և խաղաղապահ Արիֆ Յունուսի բանտարկությունը տնային կալանքով փոխարինելու որոշումը դիտարկում է որպես դրական քայլ։
-
13.11.2015|
17:56
Մեծ Բրիտանիայում 2,9 մլն դոլարով վաճառքի է հանվել պատմական կալվածք, որն անցած 1000 տարում պատկանել է բրիտանական 8 միապետների։ ՈՒայթ կղզու Արեթոն կալվածքը թվագրվում է 872 թ.։ Առաջին արքան, որ այդտեղ ապրել է, եղել է Ալֆրեդ Մեծը։
-
13.11.2015|
17:55
Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում շոուի մասնակից «այո» և «ոչ» քարոզող պատգամավորների ու քաղաքական գործիչների սահմանադրական 20-օրյա իրապատումն առավոտ կանուխ մեկնարկեց «Պան Արմենիան մեդիագրուպ»-ի բակից, որտեղից հեռուստանախագծի կազմակերպիչները թիմերին ճանապարհեցին հյուսիս և հարավ ուղղություններով:
-
13.11.2015|
17:54
Թուրքիայի Ջիզրե և Սիլոփ նահանգներում Թուրքիայի բանակային ստորաբաժանումների ու Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալների միջև փոխհրաձգություն է եղել:
-
13.11.2015|
17:53
Երեկ Ադրբեջանի նախագահը ժամանեց զինված ուժերի զորամասերից մեկը, որի տեղակայման վայրը լրատվամիջոցները չեն բացահայտում:
-
13.11.2015|
17:52
«Մենք բարոյական պարտավորություն ենք զգում՝ ճանաչելու հայերի տառապանքները»,- հայտարարել է Հանրային հարցերով հրեական խորհուրդը:
-
13.11.2015|
17:52
Ըստ ԿԸՀ-ի՝ 2000 ընտրատեղամասերից «Ժառանգությունը» անդամներ չի ներկայացրել 118-ում, իսկ ՀԱԿ-ը՝ 245-ում։
-
13.11.2015|
17:51
«Ոչ»-ի հաղթանակը սահմանադրական փոփոխությունների առաջիկա հանրաքվեում հանրապետականների հեռացում չի նշանակում, բայց վտանգավոր է երկրի համար՝ ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
-
13.11.2015|
17:48
Նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերվանից սկսված ուժեղ քամու պատճառով մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել է ծառերի տապալման 4 դեպք:
-
13.11.2015|
17:47
Այսօր մեկնարկեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հեղինակած ռեալիթի շոուն՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին: