-
13.11.2015|
12:31
Իսպանիայի Սահմանադրական դատարանը, հետևելով կառավարության հորդորներին, կասեցրել է Կատալոնիայի խորհրդարանի՝ երկուշաբթի օրն ընդունած բանաձևը երկրամասի անկախության մասին, փոխանցում է El Mundo-ն:
-
13.11.2015|
12:30
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի շուրջ խոսակցությունները, որոնց համաձայն ՀՀ իշխանությունների հետ Լավրովը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները Ադրբեջանին հանձնելու հարցը։
-
13.11.2015|
12:29
REGNUM-ը հաղորդում է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մամլո ասուլիսում Մոսկվայում ասել է՝ ԼՂՀ-ն ձգտում է տնտեսական ինքնաբավոթյան և ակնհայտ հաջողությունների է հասել:
-
13.11.2015|
12:27
REGNUM-ը հաղորդում է, որ Մոսկվայում մամլո ասուլիսում Բակո Սահակյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման համար անհրաժեշտ է վերականգնել բանակցային լիարժեք ձևաչափը՝ Արցախի մասնակցությամբ:
-
13.11.2015|
12:26
REGNUM-ը հաղորդում է՝ Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել ՌԴ ռազմատիեզերական ուժերի հակաահաբեկչական գործողությունների համար Սիրիայում, ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում՝ Արցախի օրերին նվիրված մամլո ասուլիսում:
-
13.11.2015|
12:25
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան լեհերին խնդրել է պատրաստվել պայքարի՝ վերադարձնելու լեհական նախկին տարածքները՝ Գալիցիան, Վոլինը, Պոլեսիեն, որ հիմա կոչվում են Լվովի, Տեռնոպոլի, Իվանո-Ֆրանկովսկի, Վոլինսկի ու Ռովենսկի շրջաններ՝ հաղորդել է լեհական TVP1 պետական հեռուստաալիքը:
-
13.11.2015|
12:24
Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսու» տակ ուրիշ կտավներ կան՝ ռենտգեն ճառագայթները հայտնաբերել են այլ գույներ և այլ կոմպոզիցիաներ: Տրետյակովյան պատկերասրահի գիտական փորձաքննության բաժնի աշխատակից Եկատերինա Վորոնինան կարծում է, որ «Սև քառակուսին» երրորդ նկարն է. «Առաջինը պատկերվել է կուբոֆուտուրիստական կոմպոզիցիա, երկրորդը՝ պրոտոսուպրեմատիկ»:
-
13.11.2015|
12:08
Հակառակորդը շարունակում է տարբեր զինատեսակների կիրառմամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
13.11.2015|
12:07
Կա աշխարհում սքանչելի մասնագիտություն՝ ապացուցել, որ ամենահայտնի ճշմարտությունները բոլորովին էլ ճշմարտություն չեն, ընդհանրապես չեն եղել, չկան, չեն լինելու, կամ՝ ճիշտ հակառակը:
-
13.11.2015|
12:04
Տավուշի մարզի վեց եկեղեցիների մոտ այսուհետև կարելի է տեսնել տեղեկատվական վահանակներ, որոնք երեք լեզվով (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կտեղեկացնեն եկեղեցիների հիմնադրման, կառուցապատման մասին և այլ տեղեկություններ։