-
12.11.2015|
20:34
Իրանը չի կատարի միջուկային ծրագրի վերաբերյալ վեցյակի հետ պայմանավորվածությունները, եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ մտցնի, Corriere della Sera-ին տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Հասան Ռուհանին։
-
12.11.2015|
20:32
Կառավարությունն առաջարկում է նոր արտահերթ նիստ՝ օրակարգում լինելու են «Գործունեության ծավալման տեղեկացման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրինագծով, և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ կից օրինագծով։
-
12.11.2015|
20:31
Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրն այլընտրանք չունի՝ ԱԺ-ում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
-
12.11.2015|
20:30
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Սերգեյ Լավրովը Հայաստան այցի ընթացքում տարածքային զիջումների հարց չի քննարկել: Այդ թեման ասպարեզ էին բերել ռուսական լրատվամիջոցները:
-
12.11.2015|
20:29
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մեկնել Իրան: Մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նոյեմբերի 23-ին Թեհրանում անցկացվելու է Գազ արտահանող երկրների ֆորումը. «Ռուսաստանի նախագահն ունի ֆորումին մասնակցելու հրավեր»։
-
12.11.2015|
20:28
Corriere della Sera-ին հարցազրույցում Իրանի նախագահ Հասան Ռուհանին բարձր է գնահատել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցությունը։
-
12.11.2015|
20:27
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքս»-ի խնդրանքով մեկնաբանել է Հայաստանի ու Ռուսաստանի մտադրությունը՝ ստեղծել Միասնական տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում: Նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր ստորագրել համապատասխան համաձայնագիրը Հայաստանի հետ:
-
12.11.2015|
20:26
Հայկական բնաշխարհի գեղարվեստական պատկերումներից մինչև հինավուրց ամրոցներ, ժառանգություն համարվող հուշարձաններ ու գանձեր՝ հայ ժողովրդի համար մեծ խորհուրդ ու իմաստ ունեն:
-
12.11.2015|
20:23
Բաքվի վերաքննիչ դատարանը Արիֆ Յունուսի նկատմամբ խափանման միջոցը փոխարինել է տնային կալանքով, իրավապաշտպանը ազատ է արձակվել դատարանի դահլիճից՝ հայտնում է Haqqin.az ինտերնետային պարբերականը:
-
12.11.2015|
20:22
Իրանը մտադիր է վերսկսել առևտրային համագործակցությունը Ֆրանսիայի հետ՝ մեքենաշինության, գյուղատնտեսության և ավիացիայի բնագավառներում՝ արևմտյան լրատվամիջոցներին ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, ավելացնելով՝ համաձայնագրերը կստորագրվեն հաջորդ շաբաթ փարիզյան այցի ընթացքում: