-
11.11.2015|
14:24
ԱՄՆ-ը Հայաստանում խոշորագույն ուղղակի ներդրումներ ունեցողներից մեկն է՝ Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատում ասել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզն՝ ընդգծելով՝ ԱՄՆ ներդրումները շեշտակի ավելացան Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերմամբ.
-
11.11.2015|
14:23
ԱՄՆ-ի Կոնգրեսը օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս մինչև 50 միլիոն դոլարի մահաբեր ռազմական օգնություն ցուցաբերել ՈՒկրաինային և Սպիտակ տանը պատասխանելու լիազորությամբ է օժտում, եթե Ռուսաստանը խախտի սպառազինությունների վերահսկողության պայմանագիրը:
-
11.11.2015|
14:22
ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությանը հակազդելու նպատակով Ռուսաստանը գրոհային նոր զենքեր կտեղակայի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:
-
11.11.2015|
14:20
Եթե 2010-ին վաճառքը կազմել էր 70,2 մլրդ, 2014-ին՝ 48,1 մլրդ: 2001-2003 թթ. հետխորհրդային շուկաներում «Գազպրոմ»-ի վաճառքի ծավալները կազմել են ընդամենը 8-9 % կամ շուրջ 40 մլրդ խորանարդ մետր:
-
11.11.2015|
14:19
Իրանը նոր բացվող շուկա է ավելի քան 77 մլն սպառողով, իսկ նրա գնողունակությունը կաճի՝ գրել է լեհական Money.pl պարբերականը: Ամեն դեպքում, հարկ կլինի մրցակցել Իրանի խոշորագույն առևտրային գործընկեր Չինաստանի հետ:
-
11.11.2015|
14:18
Իրանն ակտիվացնում է Հայաստանի հետ հարաբերությունները՝ ելնելով տնտեսական նկատառումներից՝ «Al Monitor»-ում հրապարակված հոդվածում գրել է իրանցի լրագրող Ալիռեզա Ռամեզանին:
-
11.11.2015|
14:16
Կոմերցիոն բանկերի համակարգով արտերկրից ֆիզիկական անձանց ստացած դրամական փոխանցումները հունվար-սեպտեմբերին կրճատվել են 426 մլն դոլարով (կամ 32,2%-ով)՝ դրամական փոխանցումների մասով բնակչության ընդհանուր եկամուտը կրճատվել է մեկ երրորդով:
-
11.11.2015|
14:14
Le Monde-ը գրել է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հրաժարվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ընթրիքից մենյուի պատճառով:
-
11.11.2015|
14:13
Նոյեմբերի 11-ին` ժամը 9:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
-
11.11.2015|
14:12
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, թե մեծ է հավանականությունը, որ Վրաստանն իրանական գազ կստանա: