Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Մարտունիում, Գավառում, Վայքում, Ջերմուկում, Սարավանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ Տիգրանաշենում` ձնախառն անձրև:
Ռուսաստանն առաջին անգամ հնարավոր է համարել ահաբեկչական գործողությունը որպես Շարմ էլ-Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթի քաղաքացիական օդանավի կործանման պատճառ՝ հայտնել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:
Նոյեմբերի 14-ին Վիեննայում 17 երկրների մասնակցությամբ կկայանա Սիրիայի ճգնաժամի կարգավորման բանակցությունների հաջորդ փուլը՝ հաղորդում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը՝ տեղեկացնելով, որ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպմանը մասնակցելու նպատակով կայցելի Վիեննա:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասուլիսում ընդգծեց, որ անհրաժեշտ է Սիրիայում պաշտպանել բոլոր ազգային ու կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ քրիստոնյաների իրավունքները։
«Մենք աջակցում ենք Երևանի հավատարմությանը խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Համոզված ենք, որ պիտի հետագայում էլ շարունակենք ջանքերը՝ աջակցելու կողմերին, որպեսզի մշակվի փոխադարձաբար ընդունելի կոնսեսուսային հիմք կարգավորման համար։ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի մասնակից, կշարունակի ակտիվ դերակատարությունը, որպեսզի կարողանանք հասնել դրական արդյունքի»:
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...