-
09.11.2015|
21:10
Հակաահաբեկչական գործողության ընթացքում Ադանայի ոստիկանությունը ձերբակալել է 38 օտարերկրացու, նրանցից 14-ն Ադրբեջանի քաղաքացիներ են եղել։
-
09.11.2015|
21:10
Հայաստանի և Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակով հանդիպումներ միշտ են լինում՝ Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպումների պարբերականությունը բնական է՝ ՀՀ-ն ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մեջ է ՌԴ-ի հետ:
-
09.11.2015|
21:09
ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի ընդունած հակահայ զեկույցը Ադրբեջանի փորձն է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը տեղափոխել այլ ձևաչափ՝ Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
09.11.2015|
21:07
Մեծ Բրիտանիայի իշխանությունները Ռուսաստանին են փոխանցել հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում ավիավթարին վերաբերող` իրենց տեղեկատվության մի մասը:
-
09.11.2015|
21:06
Հորվաթիայում խորհրդարանական ընտրություններում առաջատարն է ընդդիմությունը։ Ըստ նախնական տվյալների՝ Հորվաթական դեմոկրատական միությունը իշխող սոցիալ-դեմոկրատների նկատմամբ հաղթանակ է տարել։
-
09.11.2015|
21:05
Կիրակի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 16-րդ տարեդարձը: Պատարագիչն էր ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
-
09.11.2015|
17:30
Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանը միտված այս համերգներն անցկաcվում են 2015-ի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում:
-
09.11.2015|
16:37
Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ցիլինդր» ներկայացման առաջնախաղը:
-
09.11.2015|
14:42
Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժումը շարունակում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած հինգ քաղաքացի, որոնցից երեքը` վերակենդանացման բաժանմունքում: Նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:
-
09.11.2015|
14:41
ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության և երեխաների առողջության պահպանման բաժինների ղեկավարները հանդիպեցին Պարենի համաշխարհային ծրագրի /ՊՀԾ/ հրավերով Հայաստան ժամանած ՊՀԾ տարածաշրջանային գրասենյակի սնուցման հարցերով խորհրդատու Միշել Դուրային` կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագիրը և ծրագրին առնչվող սնուցման ու սննդի հարստացման առանձին հարցեր քննարկելու համար: