-
06.11.2015|
19:24
Թուրքիայի պետական ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիները» չեղյալ է հայտարարել նոյեմբերի 5-ի գիշերը նախատեսված թռիչքները Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաք և հակառակը:
-
06.11.2015|
19:24
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մտադիր է վերանայել իր նոր մամուլի քարտուղարի նշանակման որոշումը նրա հայտարարությունների պատճառով:
-
06.11.2015|
19:23
Էդինբուրգի համալսարանի աստղագետները հայտնաբերել են անսովոր պայմաններ PSO J318.5-22 անսովոր էկզոմոլորակի մթնոլորտում, որը գտնվում է Արեգակից 75 լուսատարի հեռավորության վրա։ Այդ մոլորակն ազատ թռչում է տիրույթում ու կապված չէ որևէ աստղի հետ։
-
06.11.2015|
19:22
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 9-10-ին կայցելի ՈՒկրաինա և Վրաստան։ Այցերն իրականացվելու են ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում:
-
06.11.2015|
19:21
ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պնդում է, որ «Կառավարման և ընտրական համակարգերը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծում» խորագրով քննարկմանը իր միտքը, թե իրականում վարչապետ դառնում են մեծամասնություն ներկայացնող կուսակցության առաջնորդները և դժվարանում է ասել, թե ինչպիսին կլինեն զարգացումները, կտրված է կոնտեքստից:
-
06.11.2015|
19:20
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 5-6-ին երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում է:
-
06.11.2015|
19:18
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մասնակցել է Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանին։
-
06.11.2015|
19:17
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ հրապարակելուց առաջ ԵԽԽՎ-ին հարկ է խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ՝ Թվիթերում գրել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
-
06.11.2015|
19:17
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հեռախոսազրույց են ունեցել՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Զրույցի ընթացքում արտգործնախարարները քննարկել են առաջիկայում երկկողմ հավանական հանդիպման ժամանակացույցը, Սիրիայում քաղաքական վիճակի կարգավորմանն ուղղված ջանքերը։
-
06.11.2015|
19:16
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ Քննարկվել են Մինսկի համաձայնագրի իրականացմանը, ՈՒկրաինայում տնտեսական բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր։