-
04.11.2015|
14:22
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա ՈՒիլյամ Լահուն Երևանում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ծրագրեր չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գոտում խաղաղապահներ տեղակայելու համար:
-
04.11.2015|
14:20
Ամեն տարի ՌԴ-ն 1,4 միլիարդ դոլար է ծախսում քարոզչության համակարգի աշխատանքն ապահովելու համար՝ երկրի ներսում ու ողջ աշխարհում՝ հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Բենջամին Զիֆը։
-
04.11.2015|
14:19
Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության վերաբերյալ նոր առաջարկներ ունի՝ Երևանում ընթացող Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն մանդատ է ստացել ՀՀ-ԵՄ իրավական նոր փաստաթղթի մշակման համար:
-
04.11.2015|
14:17
Երկրի վրա նոյեմբերի 3-ին մագնիսական փոթորիկ է սկսվել հոկտեմբերի 29-ին Արևի վրա բռնկումների արդյունքում` առավոտյան 11:30-ին Երկրին է մոտեցել Արևի վրա արևային պսակից արտանետված զանգվածը:
-
04.11.2015|
14:16
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ռուսական օդատիեզերական ուժերի կողմից Սիրիայում իրականացվող գործողությունները կշարունակվեն այնքան, մինչև նախագահ Բաշար Ասադի բանակն ավարտի ահաբեկիչների դեմ հարձակումը` ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը` ընդգծելով, որ ՌԴ գործողությունները միանգամայն օրինական են։
-
04.11.2015|
14:15
Ամերիկացի փորձագետները հայտնել են NBC News հեռուստակայանին, որ այդ վարկածն ապացուցում է ամերիկյան արբանյակի գրանցած հուժկու պայթյունը։
-
04.11.2015|
14:13
«Ստրատֆորի» վերլուծաբանների դիտարկմամբ՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը նոր հեռանկարներ կբացի Հայաստանի համար՝ դառնալու էներգետիկ ծրագրերի տրանզիտ երկիր, բայց Ռուսաստանը կաշկանդում է Հայաստանին՝ թույլ չտալով, որ դա տեղի ունենա:
-
04.11.2015|
14:12
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ «Մահ Ամերիկային» արտահայտությունը վերաբերում է ոչ թե ամերիկացի ժողովրդին, այլ ԱՄՆ-ի քաղաքականությանը:
-
04.11.2015|
14:10
Ռուսաստանը առաջին անգամ օդային հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերին՝ հիմնվելով սիրիական չափավոր ընդդիմության տվյալների վրա:
-
04.11.2015|
13:31
Նոյեմբերին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ) կշարունակի ներկայացնել հետաքրքիր համերգային ծրագրեր և´ երաժշտագետների, և´ երաժշտասերների համար: