-
01.11.2015|
20:34
Ադրբեջանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները։ Ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 19:00-ին։
-
01.11.2015|
20:33
ԱՄՆ-ը աջակցում է Կենտրոնական Ասիայի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը՝ Սամարղանդում տարածաշրջանի հինգ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
-
01.11.2015|
20:33
Նոյեմբերին նախատեսված՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայցը Քենիա, Ուգանդա և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն կարող է չեղյալ հայտարարվել, եթե քրիստոնյաների և մահմեդականների կոնֆլիկտային իրավիճակը վատթարանա:
-
01.11.2015|
20:32
Թուրքիայում ավարտվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ԿԸՀ-ն սկսել է քվեաթերթիկների հաշվարկը:
-
01.11.2015|
20:31
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ցավակցություն հայտնելու Եգիպտոսում ռուսական A-321 օդանավի վթարի կապակցությամբ:
-
01.11.2015|
20:30
Գյումրիում այսօր հանրահավաք անցկացրեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը: Հանրահավաքի բանախոսները կոչ էին անում մասնակցել դեկտեմբերի 1-ին իրենց հրավիրած հանրահավաքին Երևանում և քաղաքացիական անհնազանդության ակցիաներով տապալել դեկտեմբերի 6-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեն:
-
01.11.2015|
20:29
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Ուզբեկստանում է։ Սամարղանդում Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզըստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի արտաքին գործոց նախարարների հետ հանդիպման ընթացքում Քերրին ասել է, որ դեմոկրատիայի հարցում առաջընթացը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը։
-
01.11.2015|
20:28
Այսօր հազարավոր իսրայելցիներ հարգանքի տուրք մատուցեցին Իսրայելի նախկին վարչապետ Իցհակ Ռաբինի հիշատակին, որ սպանվել էր 20 տարի առաջ նոյեմբերի 4-ին Թել Ավիվում։
-
01.11.2015|
15:40
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները բուհի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր այցելել են Ռուսաստանի դեսպանատան հարակից տարածք։
-
01.11.2015|
13:11
Վրաստանը մեր հարևանն է, բայց երբեմն թվում է՝ ամենահեռավոր երկիրն է Հայաստանից: ԽՍՀՄ-ի փլուզումից հետ երկու երկրները դժվար ճանապարհ անցան ու այսօր զարգացման տարբեր ուղիներ են ընտրել՝ Վրաստանը գնում է դեպի եվրաասոցացում, Հայաստանը՝ եվրաասիացում: