-
30.10.2015|
22:39
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը համարում է, որ Սահմանադրության նախագիծը հետքայլ է Հայաստանում արդեն իսկ փխրուն ժողովրդավարությունից:
-
30.10.2015|
22:37
Դուշանբեում ԱՊՀ վարչապետների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
-
30.10.2015|
22:37
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ:
-
30.10.2015|
14:43
Մեր գրասենյակները չեն փակվում, մենք ունենք քարոզիչներ, մենք չունենք որևէ խնդիր՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
30.10.2015|
14:41
Չինաստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ ՈՒ Շենլին ահազանգել է Հարավ-չինական ծովում պատերազմի սկսման ռիսկի մասին։
-
30.10.2015|
14:40
Միայն սիրիացի ժողովուրդն իրավունք ունի որոշել Սիրիայի նախագահի` իշխանություն մնալու հարցը՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը:
-
30.10.2015|
14:40
ԱՄՆ-ի սենատոր Ռիչարդ Դրբինը մտադիր է ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի ազատ արձակվեն բանտում գտնվող՝ իշխանության ընդդիմախոսները։
-
30.10.2015|
14:39
Երեկ Մինսկում մի քանի տասնյակ մարդիկ հարգել են ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակը՝ մոմեր տեղադրելով խորհրդային Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի՝ КГБ-ի գլխամասի աստիճաններին։
-
30.10.2015|
14:38
Համաձայն Հայաստանի հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության, նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում կանխատեսվում է ջերմաստիճանի անկում՝ չի բացառվում ցրտահարության վտանգը, իսկ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը սպասվում է 0-ից -3 աստիճան ցուրտ:
-
30.10.2015|
14:37
ԱՄՆ-ը հայտնում է, որ ըստ իր տեղեկությունների՝ Սիրիայում ռուսական օդուժի կողմից հոկտեմբերի 20-ի ռմբակոծության հետևանքով մահացել են քաղաքացիական անձինք, վնասվել է հիվանդանոց։