-
30.10.2015|
12:08
Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Վիրահայոց թեմի հրավերով վաղը կմեկնի Վրաստան: Հոկտեմբերի 31-ին Թբիլիսիում Վեհափառ Հայրապետը կհանդիսապետի վերանորոգված Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությունը:
-
30.10.2015|
12:07
Չինաստանը փոփոխություն է մտցնում տասնամյակներ տևած «մեկ ընտանիք-մեկ երեխա» քաղաքականության մեջ:
-
30.10.2015|
12:07
Հոկտեմբերի 27-ին Իտալիայի Աբրուցցո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ նահանգային խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձևում համերաշխություն է հայտնվում հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և պատմական ճշմարտության ճանաչման ու մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարին:
-
30.10.2015|
12:06
Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն ընդունել է Գերմանիայի արտգործնախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեին, որ Երևանում է տարածաշրջանային այցով:
-
30.10.2015|
12:05
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հաղորդագրություն են տարածել հոկտեմբերի 26-28-ին տարածաշրջան իրենց այցելության վերաբերյալ՝ հայտնելով, որ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների, «Լեռնային Ղարաբաղի փաստացի (de facto) իշխանությունների հետ»:
-
30.10.2015|
11:57
Նախատեսվում է հաստատել 2016-ին ԱՊՀ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը, փոփոխություններ կկատարվեն ԱՊՀ շրջանակում ավելի վաղ ընդունված միջազգային մի շարք պայմանագրերում:
-
30.10.2015|
11:55
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում իրավիճակը գնահատել է «սարսափելի»։
-
30.10.2015|
11:53
Պարագվայի Սենատում միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև՝ հայտնում է «Երկիր մեդիան»։
-
30.10.2015|
11:50
Հոկտեմբերի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարյովոյի իր նստավայրում ընդունեց Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին:
-
30.10.2015|
11:49
Ընտրությունները ժողովրդավարությունների համար նորացման փուլ են: Թուրքիայում նոյեմբերի 1-ի ընտրություններից առաջ աշխարհն ականատես եղավ տարբեր երկրներում տարատեսակ ընտրությունների, որ լայնորեն քննարկում է: