-
29.10.2015|
14:22
Իրանի դեմ գործող պատժամիջոցների չեղարկումից հետո մենք կքննարկենք Իրանի հետ հնարավոր տնտեսական հարաբերություններ զարգացնելու պլանները, որոնցում կարող է ներգրավված լինել նաև Հայաստանը՝ ասել է Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Անդրեաս Պեշկեն, որ տարածաշրջանային այցով Հայաստանում է՝ հանդիպումներ ունենալով Բաքվում և Թբիլիսիում։
-
29.10.2015|
14:21
Լայնածավալ պատերազմի վերսկսումը բացառված չէ: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ «Հայաստանյան մեդիայում միջազգային տեղեկատվության աղբյուրների բազմազանեցում» ծրագրի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լեհաստանում Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցիչ Կոնրադ Զաշտոֆտը:
-
29.10.2015|
14:20
Աշխարհն ավելի անվտանգ կլինի Իրանի միջուկային ծրագրի իրագործումից հետո՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
-
29.10.2015|
14:20
Ֆինլանդիայում անհայտ անձինք հրդեհել են փախստականների տեղավորման կենտրոնը։ Կրակը ոչնչացրել է տան հարևանությամբ ամբարը։
-
29.10.2015|
14:19
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել հանդիպել մինչև տարեվերջ՝ Բաքվում հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը՝ Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումից հետո։ Նրա խոսքով՝ հստակեցվում են նախագահների հնարավոր հանդիպման մանրամասները։
-
29.10.2015|
14:18
Ադրբեջանում կիրակի կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմությունը հայտարարում է բոյկոտելու կամ քվեարկության արդյունքները չճանաչելու մտադրության մասին:
-
29.10.2015|
14:14
Հոկտեմբերի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային, դաշնամուրային քառյակի շնորհանդեսը։ Այն յուրատեսակ անսամբլ է, թերևս՝ աշխարհում եզակի։
-
29.10.2015|
14:13
Սեպտեմբերի 30-ին Մոսկվայի միջազգային երաժշտության տանը տեղի ունեցավ «Հայաստանի ջազային երաժշտության արտիստների երեկո» խորագրով համերգ:
-
29.10.2015|
12:08
Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Այս տարվա հունիսի 7-ին կայացած ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ստանալով մոտ 40 տոկոս քվե, այդպես էլ չկարողացավ ձևավորել միակուսակցական կամ կոալիցիոն կառավարություն:
-
29.10.2015|
12:07
Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վեսթմինսթրյան աբբայությունում մասնակցել է 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը: