-
28.10.2015|
15:34
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ներկայացվել են ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացված «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատում» հետազոտության երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածի արդյունքները:
-
28.10.2015|
15:33
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորումում հանդիպման է մասնակցել, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
-
28.10.2015|
15:32
Կահիրեում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) ձերբակալված անդամների թվում հայաստանցի չկա՝ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։
-
28.10.2015|
15:31
Տարածաշրջան այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են նախագահների հանդիպման հնարավորությունը և հուսով են, որ մինչև տարեվերջ նրանք կհանդիպեն՝ այսօր Բաքվում ասել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը` հավելելով, որ այցի արդյունքները կամփոփեն հայտարարությամբ:
-
28.10.2015|
14:35
Վլադիմիր Պուտինին քամահրանքով են վերաբերվում Արևմուտքում, նախ և առաջ ԱՄՆ-ում: Ռուսաստանի ժողովրդագրական ճգնաժամը և տնտեսության արխաիկությունը (ծավալով 12 անգամ չինականից փոքր) հանգեցրել են նրա դիվանագիտական ու ռազմավարական ուժեղացման թերագնահատման, որի դրսևորումը դարձավ Ղրիմի անեքսիան, անջատողական շարժման կազմակերպումը Դոնբասում և միջամտությունը Սիրիայում:
-
28.10.2015|
14:08
Ցուցադրությունն ընդգրկում է շուրջ 150 աշխատանք` ՀԱՊ-ի, ՀՊԹ-ի, ԵՔՊԹ-ի և մասնավոր հավաքածուներից: Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 30-ը:
-
28.10.2015|
12:45
«Բարսելոնան» կարող է մասնակցել Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությանը, եթե Կատալոնիան դուրս գա Իսպանիայի կազմից՝ Marca-ին ասել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:
-
28.10.2015|
12:44
ԱՄՆ-ը ձեռնպահ կմնա Սիրիայում ցամաքային գործողություններից ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ՝ հոկտեմբերի 27-ին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը:
-
28.10.2015|
12:44
Ստամբուլի հայ համայնքից թուրքական իշխանությունների կողմից խլված «Քամփ Արմեն» մանկատան սեփականության վկայականը հանձնվել է Ստամբուլի Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցուն։
-
28.10.2015|
12:43
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին «բռնապետ» անվանած Էսքիշեհիրի Անադոլու համալսարանի երկու ուսանողներին դատարանը անմեղ է համարել։