-
21.10.2015|
12:14
«Ազերթաջ» գործակալության տեղեկություններով, Իլհամ Ալիևի հրամանագրով Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ և նախարարի պաշտոնակատար է նշանակվել արդարարադատության փոխնախարար, Քրեակատարողական ծառայության պետ Մադաթ Գուլիևը:
-
21.10.2015|
12:13
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն՝ Մադրիդում մասնակցելու ԵԺԿ տարեկան համագումարին և ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին:
-
21.10.2015|
12:04
Լոնդոնը ծրագրում է Չինաստանի հետ մոտ 50 մլրդ դոլարի պայմանագրեր կնքել Մեծ Բրիտանիա Չինաստանի նախագահ Սի Ձինպինի այցի ընթացքում՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
-
21.10.2015|
12:03
Փախստականների հոսքից Գերմանիայի պաշտպանության «գաղտնի» ծրագիրը, որը հրապարակել են մի խումբ պատգամավորներ քրիստոնեա-դեմոկրատական միությունից, Բեռլինի պատի ոգով է՝ գրում է բրիտանական Independent-ը:
-
-
21.10.2015|
12:01
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն հոկտեմբերի 26-ին՝ հանդիպելու նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
-
21.10.2015|
11:53
Ադրբեջանում ազգային անվտանգության նախարարության ձերբակալված 11 աշխատակիցների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քառամսյա կալանքը՝ տեղեկացնում է Haqqin.az-ը:
-
21.10.2015|
11:52
Կանադայում խորհրդարանական ընտրություններում հաղթել է Ջասթին Թրյուդոյի գլխավորած լիբերալ կուսակցությունը:
-
21.10.2015|
11:51
Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) ու Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) հրապարակել են «Ոչ»-ի համատեղ շտաբի կազմն ու կառուցվածքը։ Շտաբը կղեկավարի Լևոն Զուրաբյանը։
-
21.10.2015|
11:50
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում խորհրդակցություն է հրավիրվել՝ Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի և զարգացման միտումների վերաբերյալ, ներկայացվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թթ. ազգային ծրագրի նախագիծը: