-
19.10.2015|
12:54
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Գաբալա»-«Բորուսիա» խաղին:
-
19.10.2015|
12:52
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքում հարսն ու փեսան չեղյալ են հայտարարել հարսանիքը։
-
19.10.2015|
12:52
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգստյան օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 82 մմ-ոց ականանետից (1 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (11 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 3000 կրակոց:
-
19.10.2015|
12:51
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է քայլեր ձեռնարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելու համար։
-
19.10.2015|
12:50
Շվեյցարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է աջ պահպանողական Շվեյցարական ժողովրդական կուսակցությունը, որ հանդես է գալիս կոշտ միգրացիոն քաղաքականության օգտին։
-
19.10.2015|
12:49
Լոնդոնի աշխարհահռչակ Բիգ Բեն ժամացույց կարող են 4 ամսով կանգնեցել՝ գրել է Guardian-ը: Ժամացույցի վերանորոգումը 29,2 մլն ֆունտ սթեռլինգ կարժենա:
-
19.10.2015|
12:49
Եգիպտոսում սկսվել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը: Խորհրդարանը ցրվել էր 2012-ին և մինչ օրս երկիրը չուներ օրենսդիր իշխանության ներկայացուցչական մարմին:
-
19.10.2015|
12:48
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ստամբուլում վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Բեռլինը պատրաստ է աջակցել Թուրքիայի` ԵՄ անդամակցության գործընթացի արագացմանը՝ հաղորդել է Reuters-ը:
-
19.10.2015|
12:47
Բրիտանական Reuters գործակալության փոխանցմամբ՝ միջուկային գործարքից հետո Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը կսկսվի հունվարի վերջից՝ Թեհրան կատարած այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
-
19.10.2015|
12:46
Երուսաղեմում այս օրերին աննախադեպ լարված իրավիճակ է՝անգամ խոսակցություն կա Երուսաղեմի հնարավոր բաժանման մասին: