-
16.10.2015|
12:05
Հայաստանը՝ որպես ցամաքային երկիր, հնարավորություն ունի Իրանի տարածքով դուրս գալ դեպի ծով՝ ասել է Իրանի Իսլամական Հանրապետության տրանսպորտի և ճանապարհների նախարար Համիդ Բեհբահանին տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպմանը։
-
16.10.2015|
12:05
«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում Հայաստանը որպես երրորդ կողմ ներկայացնող փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնն ու Ամալ Քլունին կարծում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «հաղթանակ է Հայաստանի համար»:
-
16.10.2015|
12:03
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի նամակը Բոստոնի RR Auction աճուրդային տանը վաճառվել է 217 հազար դոլարով՝ հայտնել է Associated Press-ը:
-
16.10.2015|
12:02
ԱՄՆ-ը կսառեցնի հաջորդ տարի նախատեսված Աֆղանստանից զորքերի դուրսբերումը և 2016-ի ավարտից հետո այնտեղ կթողնի մոտ 5,5 հազար զինվորներ` կապված «երկրում փխրուն դրության հետ»՝ ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
-
16.10.2015|
12:01
Ամերիկյան վարչակազմն անհրաժեշտություն չի տեսել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության հետ շփման համար, քանի որ չի կարծում, որ Ռուսաստանը կառուցողական ներդրում է ունենում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում՝ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։
-
16.10.2015|
12:01
ՈՒկրաինան, Եգիպտոսը, ՈՒրուգվայը, Սենեգալը և Ճապոնիան 2016-2017 թվականների համար ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ: Քվեարկության ընթացքում բոլորը ստացել են ասամբլեային ներկա 193 երկրների պատվիրակությունների 2/3-ի անհրաժեշտ աջակցությունը:
-
16.10.2015|
12:00
Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտը հայտարարել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2015 թվականի հոկտեմբերի 15-ի վճռի վերաբերյալ.
-
16.10.2015|
11:58
Հակակոռուպցիոն բյուրոյի դիմակավորված անձինք Մոլդովայի խորհրդարանում ձերբակալել են նախկին վարչապետ, լիբերալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար Վլադ Ֆիլատին՝ կադրերը ցուցադրել են հեռուստատեսությամբ:
-
16.10.2015|
11:58
Հայաստանն ու Իրանը աշխատանքներ են տանում Պարսից ծոցից Սև ծով, այնտեղից էլ Բուլղարիա տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ:
-
16.10.2015|
11:57
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովին։