15.10.2015|
20:10
Իրանը Հայաստանը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միության միակ երկիր, որը կարող է իրանական ապրանքների՝ ԵԱՏՄ արտահանման լավ հարթակ դառնալ՝ հոկտեմբերի 15-ին հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Էսհաղ Ջհանգիրին՝ հավելելով, որ դա իրանցի գործարարների համար հնարավորություն կստեղծի ԵԱՏՄ արտահանվելիք ապրանքների մի մասն արտադրել Իրանում, իսկ մյուսը՝ Հայաստանում: Հայաստանը և Իրանը, նրա խոսքով, պատմական անցյալ ունեն և քաղաքական հարաբերությունների լայն շրջանակ։