-
14.10.2015|
18:13
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արժույթի միջազգային հիմնադրամին կոչ է արել 3 միլիարդ դոլարի հավելյալ վարկ տալ ՈՒկրաինային՝ Ռուսաստանի պարտքը վճարելու համար:
-
14.10.2015|
18:13
Միջազգային քրեական դատարանի դատախազը երեկ հայտարարել է, որ կհետաքննի 2008-ի ռուս - վրացական պատերազմի երկու կողմերը՝ ներառյալ խաղաղապահների սպանություններն ու խաղաղ բնակիչների վրա հարձակումները:
-
14.10.2015|
18:12
Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին հրաժարվել ուժի կիրառումից և քաղաքական կամք դրսևորել փոխզիջման հասնելու համար՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
-
14.10.2015|
18:09
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած «Բյուրեղապակյա աստղիկներ-2015» փառատոնից պատվոգրերով և հուշանվերներով վերադարձած Հայաստանի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների երեխաներին:
-
14.10.2015|
13:57
Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցող համերգները յուրատեսակ երաժշտական նվիրում են մեծանուն արվեստագետներին։ Հոկտեմբերի 13-ին Կամերային երաժշտության տանը հրավիրված համերգը նվիրված էր անվանի դիրիժոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր Դավիթ Խանջյանի 75-ամյակին։
-
14.10.2015|
13:55
Կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի «Հնագույն նվագարանների» հեղինակային ֆիլմաշարի 8-րդ ֆիլմի պրեմիերան տեղի է ունցել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Նախատեսվում է նաև հեռուստատեսային պրեմիերա:
-
14.10.2015|
13:51
Իտալացի հանրահայտ երգիչ և երգահան Էրոս Ռամազոտին «Perfetto-2016» համաշխարհային շրջագայության շրջանակում ելույթ է ունենալու նաև Երևանում:
-
14.10.2015|
11:27
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրադրությունը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
-
14.10.2015|
10:52
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Արարատի մարզային կենտրոնն այսուհետև մարզի երիտասարդներին կընդունի նորաբաց գրասենյակում։
-
14.10.2015|
10:39
«Սիրիայում անցումային փուլ է անհրաժեշտ երկրում քաղաքական կարգավորման հասնելու համար»,- Էր-Ռիյադում Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը։