-
14.10.2015|
10:38
Սիրիայի հարցով բարձր մակարդակի բանակցություններում Ռուսաստանը կներկայացնի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
14.10.2015|
10:37
Հայաստանը կարևորում է ԵՄ խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովին մանդատի տրամադրումը՝ հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
14.10.2015|
10:36
Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Նրա գլխավոր ցանկությունը եվրոպական բեմում հայկական ջերմությունը և եվրոպական շունչը համատեղ ներկայացնելն է:
-
14.10.2015|
10:35
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը աուդիոձայնագրություն է տարածել՝ կոչ է անում սրբազան պատերազմ սկսել Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեմ:
-
13.10.2015|
16:51
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2015թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին:
-
13.10.2015|
16:51
Սահմանադրական բարեփոխումներին «այո» և «ոչ» ասողների բանակները լիովին «խաղի» մեջ են մտել: Այս քարոզարշավի ուշագրավ հատվածն այն է, որ ընդդիմադիրներն են միմյանց հետ պայքարի մեջ:
-
13.10.2015|
14:38
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառումների բացման հանդիսավոր արարողությանը:
-
13.10.2015|
13:29
Հանրաքվեի մասին օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է հանրաքվեի անցկացումը բացառող հանգամանքները. հանրաքվե չի կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան մեկ երրորդն ընդգրկող տարածքում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրությունը վերացվելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
-
13.10.2015|
13:27
Օրեր առաջ անհայտ անձինք քարկոծել են Ստամբուլի Հայոց պատրիարքարանի շենքը: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, սակայն դեռ հայտնի չէ, թե ովքեր են քարկոծել շենքը և ինչի համար:
-
13.10.2015|
13:25
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 17-ին, աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա: