-
13.10.2015|
12:33
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ստավանգերում ՆԱՏՕ ԽՎ-ի լիագումար նիստում հայտարարել է, որ Անկարայի ահաբեկչություններից հետո իր քաղաքացիների անվտանգության սպառնալիքին Թուրքիայի պատասխանը պետք է լինի համաչափ.
-
13.10.2015|
12:32
Եվրամիությունը դադարեցնում է պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ` 4 ամսով՝ հայտարարել է եվրոպական գործերով Ֆրանսիայի պետքարտուղար Առլեմ Դեզիրը ԵՄ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստից հետո:
-
13.10.2015|
12:31
Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին մեղադրել է երկրում տիրող վտանգավոր վիճակի համար:
-
13.10.2015|
12:30
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրն ավելի արդյունավետ է պայքարում ահաբեկչության դեմ, քան այլ երկրներ։
-
13.10.2015|
12:29
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Մոսկվայում ասել է, թե ղարաբաղյան հակամարտության ներկայիս իրավիճակը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար: «Սա բացարձակապես պայթյունավտանգ իրավիճակ է:
-
13.10.2015|
12:28
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բելառուսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
-
13.10.2015|
12:27
Ռուսաստանի հատուկ ծառայություններին մերձ աղբյուրները պնդում են, որ օրերս ուժային կառույցներին հաջողվել է կանխել Մոսկվայում ծրագրվող ահաբեկչություն:
-
13.10.2015|
12:27
«Պուտինի կողմից Սիրիայում ձեռնարկվող քայլերը վկայում են նրա` որպես ղեկավարի վատ կարողությունների մասին»,- CBS հեռուստաընկերության «60 րոպե» ծրագրի եթերում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
-
13.10.2015|
12:26
Հոկտեմբերի 11-14-ին Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակում Թուրքիայի բազմազգ տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացնում Հայաստանի Զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում:
-
13.10.2015|
12:25
Տնտեսագիտության բնագավառում 2015-ի Նոբելյան մրցանակին արժանացել է շոտլանդացի Անգուս Դիտոնը: Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարել է, որ մրցանակը ԱՄՆ-ի Փրինսթոնի համալսարանի տնտեսագիտության և միջազգային գործերի պրոֆեսոր Դիտոնին է շնորհում սպառման, աղքատության և սոցիալական ապահովության վերաբերյալ հետազոտության համար: