-
12.10.2015|
15:07
Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորման համար «անհրաժեշտ է բոլոր գլխավոր խաղացողների մասնակցությունը»։ ԱՄՆ-ն հուսով է, որ «Ռուսաստանը և Իրանը ճնշում կգործադրեն Ասադի ռեժիմի վրա»՝ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում։
-
12.10.2015|
15:06
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հայերի միությանը շնորհավորել է 15-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ նպաստում է Ռուսաստանի և Հայաստանի ավանդաբար բարեկամական կապերի ամրապնդմանը:
-
12.10.2015|
15:04
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 83,49 %-ը` հայտարարել է ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան։
-
12.10.2015|
15:03
Իրաքյան օդուժն ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավար Աբու ալ-Բաղդադիի ավտոշարասյանը. պնդում է IRNA գործակալությունը։
-
12.10.2015|
15:02
Հանգստյան օրերին հակառակորդը շարունակել է ինտենսիվ խախտել հրադադարի ռեժիմը՝ հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
-
12.10.2015|
15:01
Ռուսաստանի գործողությունները Սիրիայում ԱՄՆ-ի համար անսպասելի չէին՝ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։
-
12.10.2015|
14:51
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) շարունակում է երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողներին աջակցման ծրագրերը։ Հոկտեմբերի 12-ին երկու և ավելի երեխա ունեցող 15 ուսանող-ծնողներին հանձնվեցին 2015-2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր։
-
12.10.2015|
12:11
Համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ՝ մեկ համերգում. ահա այսպիսին էր հոկտեմբերի 10-ին Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցած համերգային երեկոն։
-
12.10.2015|
10:37
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրությունների օրն ընդդիմությանը կոչ է արել սկսել հետևել օրենքներին՝ խոստանալով, որ այդ դեպքում քաղաքական գործիչներին ոչ ոք չի ճնշի: Այս մասին հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
-
12.10.2015|
10:37
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս ամսվա վերջին կայցելեն տարածաշրջան՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին և նախապատրաստվելու հաջորդ գագաթնաժողովին։