-
11.10.2015|
13:16
Շաբաթ երեկոյան՝ Բելառուսի նախագահական ընտրությունների նախօրեին, բելառուսական ընդդիմության ղեկավարների կոչով ավելի քան 1,5 հազար մարդ անցել է Մինսկի կենտրոնով` պահանջելով նախագահ Լուկաշենկոյի հրաժարականը և առանց կեղծիքների ազատ ընտրություններ:
-
11.10.2015|
13:15
ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդաչուներին, որոնք մասնակցում են Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերի ռմբակոծմանը, թույլատրվել է պատասխան կրակ բացել ռուսական ռազմական ինքնաթիռների հարձակման դեպքում՝ տեղեկացրել է բրիտանական Daily Star Sunday-ը՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը:
-
11.10.2015|
13:14
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պահանջներ է առաջադրել ԵՄ-ին՝ դաշինքում ՄԲ անդամակցությունը պահպանելու համար՝ տեղեկացնում է The Telegraph-ը:
-
11.10.2015|
13:12
Կարծում եմ, որ Պուտինը Սիրիայում է 3 պատճառով: Առաջին հերթին նա ցանկանում է պաշտպանել իր ռազմաբազան Մերձավոր Արևելքում, իր նավահանգիստը Միջերկրական ծովում:
-
11.10.2015|
13:11
Գերմանիայի կառավարությունը հերքել է տեղեկությունը, որ Բեռլինը, Եվրահանձնաժողովի հետ համատեղ նախատեսում է նոր եվրոպական հարկ սահմանել՝ hօգուտ փախստականների:
-
11.10.2015|
13:10
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ազգային սուգ է հայտարարել Անկարայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվածների հիշատակին:
-
11.10.2015|
13:09
Քրդական բանվորական կուսակցությունը` PKK-ն հայտարարել է, որ խոստանում է դադարեցնել բոլոր տեսակի հարձակումներն ընդդեմ Թուրքիայի ուժային կառույցների ներկայացուցիչների՝ մինչև նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
-
11.10.2015|
13:08
Անկարայում մի քանի տասնյակ ցուցարարների կյանք խլած պայթյուններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չեղյալ են հայտարարել առաջիկա օրերին նախատեսված հանդիպումներն ու պաշտոնական միջոցառումները:
-
11.10.2015|
13:06
Թուրքիայի առողջապահության նախարարության տարածած տեղեկությունների համաձայն Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 86-ի:
-
11.10.2015|
13:06
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել: