-
06.10.2015|
11:28
Երեկ Ազգային ժողովը որոշեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացնել հանրաքվեի: Գրանցվել էին 121 պատգամավորներ, նրանցից քվեարկեց 116-ը: Չքվեարկեց 5-ը:
-
06.10.2015|
11:25
ԱՄՆ-ը և Ռուսաստանը միասին հասկանում են Սիրիայում իշխանության փոխանցման անհրաժեշտությունը՝ հոկտեմբերի 5-ի հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը Վաշինգտոնում լրագրողների համար ճեպազրույցում:
-
06.10.2015|
11:23
Չինաստանի Շենսի նահանգի իշխանությունները տագնապած են զբոսաշրջիկների հոսքով: Նրանք հանքային աղբյուրների մոտ սելֆիներ են անում ութերորդ դարի կայսրի կնոջ՝ Յան Գույֆեյի կիսամերկ արձանի հետ:
-
06.10.2015|
11:22
Տարբեր կոալիցիաների գործողությունները Սիրիայի օդային տարածքում վտանգավոր իրավիճակ են ստեղծում՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հոկտեմբերի 5-ին:
-
06.10.2015|
11:21
ՆԱՏՕ-ի դեսպանները պահանջել են Ռուսաստանից դադարեցնել Թուրքիայի օդային տարածք ներխուժումները՝ հոկտեմբերի 5-ին հաղորդել է Reuters-ը: Հայտարարությունն արվել է Բրյուսելում դեսպանների արտակարգ նիստից հետո:
-
06.10.2015|
11:20
Ազգային ժողովի շենքի դիմացից հոկտեմբեր 5-ին ոստիկանության բաժին է բերման ենթարկվել սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի բողոքի ակցիայի 21 մասնակից:
-
06.10.2015|
11:19
Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2015 թվականի դափնեկիրներին՝ ՈՒիլյամ Քեմփբել, Սատոսի Օմուրա և Յույու Տու:
-
06.10.2015|
11:18
ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դրվի հանրաքվեի։ Նախագծին կողմ քվեարկեց 104, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3 պատգամավոր։
-
06.10.2015|
11:16
Մարդիկ ամբողջ աշխարհում լրջորեն վերագնահատում են Պուտինին՝ նրան անվանելով մեծ ստրատեգ: Նա բարձրակարգ իմպրովիզատոր է ու օպորտունիստ:
-
06.10.2015|
10:52
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության իններորդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ալաշկերտն» արտագնա խաղում հանդիպեց «Գանձասարի» հետ: Տանտերերին հաջողվեց խփել հանդիպման ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ գոլը: