-
03.10.2015|
19:39
Ռուսական ռազմական ինքնաթիռները շարունակում են կետային հարվածներ հասցնել Սիրիայում՝ այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական նեկայացուցիչ, գեներալ Իգոր Կոնաշենկովը՝ ռուսական օդուժի գործողությունները բնորոշելով «բարձր արդյունավետությամբ իրականացված»:
-
03.10.2015|
19:38
BBC-ին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը քննադատել է ռուսական ռազմական գործողությունները Սիրիայում, որ, իր գնահատականով, տարբերություն չեն դնում ԴԱԻՇ-ի ահաբեկչական խմբավորումների և սիրիական ընդդիմության ակտիվիստների միջև:
-
03.10.2015|
19:37
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ.
-
03.10.2015|
19:36
«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը պետք է պատրաստ լինեն աշխարհի թեժ կետերում խաղաղապահ գործողություն իրականացնելու հնարավորությանը»՝ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
-
03.10.2015|
19:35
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
-
03.10.2015|
19:34
Լոնդոնը մտադիր է ակտիվացնել բանակցությունները ԵՄ ղեկավարության հետ` Թագավորության անդամակցության պայմանների վերաբերյալ:
-
03.10.2015|
19:32
Սահմանադրական բարեփոխումների պետական հանձնաժողովը վերջնական տեսքի է բերել սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթը և երեկ ներկայացրել ԱԺ:
-
03.10.2015|
19:32
Հոկտեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (107 արկ) և 82 (16 արկ) միլիմետրանոց ականանետներից ու ՀԱՆ-17 (70 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
-
03.10.2015|
19:29
Ամերիկյան Bloomberg լրատվականը, 2 աղբյուրի վկայակոչումով, ներկայացնում է, թե ինչու է իրականում ՌԴ նախագահը ակտիվ ռազմական գործողությունների անցել Սիրիայում:
-
03.10.2015|
19:28
Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է ՀՀ- ում ՉԺՀ դեսպանատուն: