-
30.09.2015|
18:30
Ֆրանսիան բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում հետևել, որ հայ-ադրբեջանական սահմանին որևէ միջադեպ այլևս չլինի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթից հետո մամուլի ասուլիսում ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
-
30.09.2015|
18:29
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իր ելույթում երեքշաբթի երեկոյան ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը զավթել է 44 հազար քառակուսի կիլոմետր ուկրաինական տարածք Ղրիմում և Դոնբասում:
-
30.09.2015|
18:27
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Նյու Յորքում քննարկել են միջուկային զենքի չտարածման հարցը և ՈՒկրաինայի հակամարտությունը:
-
30.09.2015|
18:26
«Դելոյթ և Տուշ» խորհրդատվական ընկերությունը ավարտել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) խորհրդատվական ծառայության 1-ին փուլի հաշվետվությունը։
-
30.09.2015|
18:24
Նյու Յորքում շարունակվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը, որ արդեն հատել է հասարակածն ու անցել նաև հետաքրքրության պիկը՝ առաջին օրը ելույթ ունեցան ԱՄՆ ու ՌԴ նախագահները, հանդիպեցին ու արձանագրեցին տարաձայնությունների անանցանելիություն:
-
30.09.2015|
18:21
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքում, երկարատև հիվանդությունից հետո՝ 80 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, ֆրանսահայ ճանաչված ջութակահար, մանկավարժ Ժան Տեր-Մերկերյանը:
-
30.09.2015|
16:02
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ողջունելով համագումարի մասնակիցներին` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարևորել է նման ներկայացուցչական համագումարի անցկացումն Արցախում:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ համագումարը դրական ազդեցություն կունենա հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման վրա:
-
30.09.2015|
14:07
Սեպտեմբերի 30-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում բուհի սոցիալապես անապահով, հասարակական ակտիվություն ցուցաբերող և գերազանց առաջադիմություն ունեցող 50 ուսանողների տրամադրվեցին Արարատ բանկի պլաստիկ քարտեր, որոնք ուսանողներին հնարավորություն կտան ամեն օր 2 անգամ անվճար օգտվել մետրոպոլիտենի ծառայություններից:
-
30.09.2015|
12:56
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 30-ին, ժամը 10.07-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի «Հոստուն» կոչվող տարածքում արջը հարձակվել է գյուղի բնակիչ` 1959 թ. ծնված Ս. Ա.-ի վրա:
-
30.09.2015|
12:54
Մեկնարկել են ֆուտբոլի Եվրոպայի 17 տարեկանների ընտրանիների առաջնության ընտրական փուլի խաղերը: