-
29.09.2015|
11:39
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։ Հանդիպմանը բարձր են գնահատվել երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները, կարևորվել են համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը:
-
29.09.2015|
11:39
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի և ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ։
-
29.09.2015|
11:38
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է։ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է.
-
29.09.2015|
11:37
«Մեզ անհրաժեշտ է բոլոր երկրների հանդուրժողականությունը, այդ թվում և Ռուսաստանի՝ Սիրիայում իշխանափոխության խաղաղ գործընթացում»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
-
29.09.2015|
11:36
Վերջին տասնամյակում առաջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Պուտինի ելույթից առաջ ՈՒկրաինայի պատվիրակությունը ցուցադրաբար լքել է նիստերի դահլիճը:
-
29.09.2015|
11:35
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Կուբայի ղեկավար Կաստրոյի հետ և իր ողջույնը փոխանցել հրամանատար Ֆիդել Կաստրոյին:
-
29.09.2015|
11:34
Փոքրիկ ամերիկուհի Քուին Մեդենը զարմացրել և ուրախացրել է Հռոմի պապին ԱՄՆ կատարած այցի ժամանակ: Աղջնակի ծնողները դստեր հետ միասին ներկա են գտնվել Հռոմի պապի պատվին կազմակերպված շքերթին, երբ նա անցնելով մեքենայով, օրհնում էր հավատացյալներին:
-
29.09.2015|
11:33
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության ճանապարհով, և այս համատեքստում, բռնությունները չեն կարող հարցի լուծում լինել՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ճեպազրույցներում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը:
-
29.09.2015|
11:32
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ՝ քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության հարցեր:
-
29.09.2015|
11:31
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի ամբիոնից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին բնորոշեց տիրան։
artners">Գործընկերներ
Հետադարձ կապ