-
27.09.2015|
01:06
Կառավարության ընդունելությունների տանը ավարտվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
-
27.09.2015|
01:00
Հրադադարի խախտման արդյունքում ցավալի կորուստներ ունեցանք. զոհվեցին 4 հայ երիտասարդներ` սեփական հայրենիքի անդորրը հսկող մեր զինվորները, զինվորներ, ովքեր անմիջական վտանգից շատ հեռու էին և առաջին գծից 5 կմ հեռավորության վրա զբաղված էին իրենց առօրյա գործունեությամբ:
-
26.09.2015|
23:11
Մեր մոլորակի մեծ մասի բնակիչները կիրակի լույս երկուշաբթի գիշերը կկարողանան մեկ ժամ շարունակ տեսնել Սուպերլուսնի ամբողջական խավարումը: NASA-ն հիշեցրել է, որ դա հազվադեպ երևույթ է, նախորդը 1982-ին էր, հաջորդը՝ 2033-ին:
-
26.09.2015|
22:47
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:
-
26.09.2015|
22:46
«Գրական Տապան 2015» միջազգային ամենամյա փառատոնի շրջանակում, Ծաղկաձորում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում` «Գրողը և 21-րդ դարի մարդկային աղետների մարտահրավերները»:
-
26.09.2015|
18:44
Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր միությունը, Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի Քայ Դելտա մասնաճյուղի և Sigma Theta Tau ասիական տարածաշրջանի մյուս մասնաճյուղերի համագործակցության արդյունքում՝ 2015 թ. սեպտեմբերի 26-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում կայացավ Ասիական առաջին տարածաշրջանային բուժքույրական գիտաժողովը՝ «Գլոբալ բուժքույրական համագործակցություն գլոբալ առողջության համար» կարգախոսով։
-
26.09.2015|
17:22
Հայաստանը տարատեսակ սադրիչ քայլերով, մասնավորապես զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարման մեծացումով նպատակ ունի վնասել բանակցային գործընթացին՝ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ Նյու Յորքում՝ հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և փոխանցում է Day.Az-ը:
-
26.09.2015|
17:20
Ինչպես արդեն տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ս.թ. սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
-
26.09.2015|
17:18
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, երկիր թողնելով հազարավոր փախստականների, շփոթեցնում է սեփական քաղաքական ճամբարի ներկայացուցիչներին և նպաստում է եվրոպական պետությունների ղեկավարների շրջանում լարվածության ուժեղացմանը:
-
26.09.2015|
17:16
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա է եղել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթին։