-
26.09.2015|
17:15
Սեպտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (16 արկ), 82 (28 արկ) և 120 մմ (2 արկ) ականանետերից ու ՌՊԳ-7 (1 արկ) և ՀԱՆ-17 (30 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
-
26.09.2015|
17:14
Ադրբեջանական haqqin.az կայքի հաղորդմամբ, հայկական զինուժի հետ բախումների հետևանքով ադրբեջանական կողմը տվել է մեկ զոհ, կան վիրավորներ:
-
26.09.2015|
17:14
«Խաղաղ բնակավայրերի վրա իրականացվող արկակոծումներն ու հայկական դիրքապահների ուղղությամբ կատարվող նախահարձակ գործողությունները, որոնք գնալով կրում են առավել ցինիկ ու նպատակաուղղված բնույթ, ցույց են տալիս, որ հակառակորդը հակված է միտումնավոր ու սադրիչ քայլերով իրավիճակին հաղորդել անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումներ»:
-
26.09.2015|
17:12
Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուրբաթ օրը երկրորդ հանդիպումն է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
-
26.09.2015|
15:41
Ինչպես արդեն տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ս.թ. սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
-
26.09.2015|
15:41
Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում «Սերունդների երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հանրային իրազեկման դասընթացներ է իրականացնում բնապահպանական խնդիրների շուրջ։
-
26.09.2015|
15:40
Հայաստանում այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ին՝ «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո: Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային կազմակերպություն¬ներն այս տարի ևս հանրությանը կներկայանան բազմաթիվ միջոցառումներով:
-
26.09.2015|
15:38
Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 18-20-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում անցկացվել է արդեն ավանդական դարձած «Ոսկե նուռ» փառատոնը։ Փառատոնի մասնակից ապրանքարտադրողները ներկայացրել են հայկական ավանդական սննդամթերք, գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ ապրանքատեսակներ, խորհրդանշական հուշանվերներ, հագուստ և այլն։
-
26.09.2015|
15:37
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին և նրա գլխավորած պատվիրակությանը:
-
26.09.2015|
15:36
Սաուդյան Արաբիայի փոխգահաժառանգի` արքայազն, պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանի` Մեքքայում հայտնվելը դարձել է Մինա հովտում ողբերգության գլխավոր պատճառներից մեկը՝ հաղորդում է «Ադ-Դիար» պարբերականը: