-
25.09.2015|
13:32
ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և քննարկել հայ-ադրբեջանական սահմանին բռնության վերջին դեպքերի և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին՝ գրել է ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:
-
25.09.2015|
13:31
Թուրքիան պատրաստ է նշանակալի դերակատարություն ունենալ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, փոխարենն ընկալում է ակնկալում քուրդ զինյալների դեմ իր պայքարի նկատմամբ:
-
25.09.2015|
13:28
Երեկ սահմանային կրակոցների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նենգ մարտավարության արդյունքն է ու սկզբունքորեն հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների տրամաբանությանը և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին:
-
25.09.2015|
13:27
Երեկ երեկոյան իշխող ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ համապատասխան կառույցները համարժեք պատասխան կտան հակառակորդին։
-
25.09.2015|
13:25
Երեկ երեկոյան աշխատանքային այցով Նյու Յորք ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս ՈՒոռլիքի և Պիեռ Անդրիոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
-
25.09.2015|
11:37
Լոկատոր ընկերությունը, իրականացելով Հայաստանի 9 ամենահայտնի վանքերի/եկեղեցիների եռաչափ մոդելավորման աշխատանքները, այժմ ձեռնամուխ է եղել Անի քաղաքի վիրտուալ վերականգման աշխատանքներին:
-
25.09.2015|
11:31
Սեպտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
25.09.2015|
11:01
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվի «Կոմիտաս» փառատոնը:
-
25.09.2015|
10:54
Մոսկվան Հարավային Կովկասում լուծում է Ղրիմի անեքսիայի հետևանքով առաջ եկած խնդիրները և միաժամանակ ճանապարհ է բացում դեպի Սիրիա՝ կարծում է ռուս քաղաքագետ Իվան Պրեոբրաժենսկին, գրում է DW-ն։
-
25.09.2015|
10:53
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է ՌԴ և ԱՄՆ նախագահների կայանալիք հանդիպումը սեպտեմբերի 28-ին: