Երբ ճրագը վառում են, այն բարձր տեղ են դնում, որ լուսավորի շուրջը եղողներին։ Այդպես էլ Արարիչ Տերը առաջինը համայն ազգերից հավատքի լույսով լուսավորեց հայոց հինավուրց ազգն ու դրեց Արարատ լեռան վրա, որ լուսավորի դեռևս հեթանոսական խավարում գտնվող ազգերին։
Կա հոգու աչք, սրտի աչք, մտքի և, վերջապես, մարմնի աչք, որը պարզապես տեսնում է աշխարհը իր բոլոր մանրամասներով հանդերձ, իր արտաքին բացատրմամբ, ըմբռնողականության վերացականությամբ, ուր առարկան, իրը, ամենայն բան երևութական են:
Այս այգաբացին գլխի ընկա, որ ինքնամոռաց տարված եմ մեր իշխանություններով։ Ես, հարկավ, գիտակցում եմ, որ պատվարժան ընթերցողս քմծիծաղով ընդունեց խոստովանանքս, համարելով դա ձախողուն զավեշտախաղ։ Իզուր։
Ամեն տարվա սեպտեմբերի վերջին կիրակի օրը Հայաստանում նշվում է Մուսա լեռան ազատագրման տոնը, իսկ այս տարի՝ նաև 100-րդ տարելիցը: Մուսա լեռան հանդիսություններին մեծ պատվով ու հարգանքով հիշվում է Ֆրանց Վերֆելը, ում գրքով Հայոց ցեղասպանությունը և հայերի ազատագրման պայքարը աշխարհահռչակ դարձան:
Ապարանի ավագ դպրոցի ծաղկազարդ, ծառաշատ ու կանոնավոր մշակված բակն ու սպորտային հրապարակը դեպի իրենց են ձգում ոչ միայն դպրոցականներին, այլև շրջկենտրոնի բնակիչներին, նույնիսկ Ապարանի պայմանագրային գնդի զինծառայողներին՝ առանց տարիքային խտրականության։
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...