-
23.09.2015|
18:13
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր» խորագրով համերգի հրավիրյալ երաժիշտները Գերմանիայից են`դաշնակահար Սիլվա Ֆարմազյանը և թուրք երգչուհի Լեման Շտեհնը:
-
23.09.2015|
18:10
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության կատալոգի շնորհանդեսը։
-
23.09.2015|
17:01
Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախաձեռնությունը, այն է` ստեղծել Երիտասարդական խորհրդարան Հարավային Կովկասի 3 երկրների երիտասարդ քաղաքական գործիչների համար, արժանացել է դրամաշնորհի:
-
23.09.2015|
16:59
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով 1 ամիս առաջ եղբոր կողմից Էդգար Սնխչյանին վրաերթի ենթարկելու դեպքին։
-
23.09.2015|
16:58
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմում Արփինե Հովհաննիսյանին փոխարինելու է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
-
23.09.2015|
16:57
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները անհամբերությամբ սպասում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կուլիսներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը, որի նպատակն է նախապատրաստել երկու երկրների նախագահների հերթական հանդիպումը:
-
23.09.2015|
16:56
Սեպտեմբերի 27-ին Կատալոնիայում անցկացվելու են տարածաշրջանային խորհրդարանական ընտրություններ։
-
23.09.2015|
16:55
Սփյուռքում ապրող հայ փաստաբանների միության՝ Հայ իրավաբանական միության ներկայացուցիչները դատապարտել են Թուրքիայում վերջին շրջանում հայերի հանդեպ տարածվող ատելություն սերմանող խոսքերն ու «Արմեն» որբանոցի վրա իրականացված հարձակումները՝ գրում է «Ակօսը»։
-
23.09.2015|
16:54
Թուրքիայի կառավարության երկու հրաժարական տված նախարարների փոխարեն նորերն են նշանակվել: Քրդամետ «Ազգերի դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ նախարարներ Ալի Հայդար Քոնջան ու Մյուսլիմ Դողանը հրաժարական էին տվել՝ բողոքելով հարավ-արևելքում բռնությունների աճից։
-
23.09.2015|
16:54
Ժամանակին Վլադիմիր Պուտինի մերձավոր, ռուսաստանցի մեծահարուստ Սերգեյ Պուգաչովը 12 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում Ռուսաստանից իր բազմամիլիոնանոց բիզնեսը կործանելու համար, երբ իր և Կրեմլի միջև հակասություններ սկսվեցին՝ Փարիզում ճեպազրույցի ժամանակ հայտարարել են Պուգաչովի փաստաբանները: