-
21.09.2015|
13:55
Հունաստանի ՍԻՐԻԶԱ կուսակցության նախագահ առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը առաջիկայում մտադիր է մեկնել ԱՄՆ՝ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելու։
-
21.09.2015|
13:54
Google որոնողական համակարգի կայքում այսօր տեղադրվել է դուդլ, որը տեսնում են միայն Հայաստանից օգտատերերը։
-
21.09.2015|
13:52
ԱՄՆ-ն և Իրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելուց հետո արել են առաջին քայլերը՝ երկու երկրների թշնամանքը նվազեցնելու համար՝ ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
-
21.09.2015|
13:49
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առիթով.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի բերկրաշատ առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին` ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի:
-
21.09.2015|
13:46
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել եվրոպական երկրների ղեկավարներին միասին ստանձնել Եվրոպա փախստականների ներգաղթի հետևանքով ստեղծված ճգնաժամի պատասխանատվությունը:
-
21.09.2015|
13:45
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ իրանցիների մեծամասնությունը աջակցում է երկրի միջուկային ծրագրի շուրջ հուլիսի 14-ին Վիեննայում ստորագրված համաձայնագրին, որի արդյունքում պետք է թեթևացվեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները:
-
21.09.2015|
13:22
Մեկնարկում է ամենամյա «Գրական Տապան» միջազգային փառատոնը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:00-ին, Սիրահարների այգում (Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 21):
-
21.09.2015|
13:21
Եվրամիության միջսահմանային համագործակցության «Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների համատեղ գործողությունների ծրագրի» շրջանակում բնապահպանության նախարարության «Զիկատար» ուսումնական կենտրոնում անցկացվեց «Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագրի ավարտական սեմինարը:
-
21.09.2015|
11:05
Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում exit poll-ի տվյալներով՝ ՍԻՐԻԶԱ-ն 2,5-3 տոկոսով առաջ է անցել մրցակցից՝ ՍԻՐԻԶԱՆ ունի 30-32 %, իսկ«Նոր դեմոկրատիա»՝ 28-29,5 %:
-
21.09.2015|
11:04
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկվանից Հավանայում է: Նա արդեն պատարագ է մատուցել Հավանայում և կուբացիներին կոչ է արել պահպանել ազգային լավագույն հատկանիշները՝ բարյացակամությունը, կյանքը վայելելու ունակությունը՝ չմոռանալով հոգ տանել մերձավորների մասին: