-
19.09.2015|
14:42
Թալինի տարածաշրջանի 14-18 տարեկան 30 աղջիկներ սովորում են գոբելենագործության հմտությունները։ Նախաձեռնությունը «Բարեկամություն» հասարակական կազմակերպությանն է, որը «Ապագան քո ձեռքերում է» ծրագրի միջոցով փորձում է լուծել գյուղաբնակ աղջիկների զբաղվածության հարցը, նաև խթանել ձեռագործությունը։
-
19.09.2015|
12:04
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Երևան Էքսպո» կենտրոնում «Արմենիա էքսպո 2015» ամենամյա ցուցահանդեսի բացմանը:
-
19.09.2015|
12:03
Տավուշի մարզի Մովսես գյուղում երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ուշ երեկոյան Բերդի տարածաշրջանի զինկոմ Անդրանիկ Պապյանը մահացել է պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետևանքով: Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 49-ամյա Դերենիկ Պապյանի դիակը:
-
19.09.2015|
12:02
ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ներկա է գտնվել շուրջ 250 երիտասարդներին կուսակցական տոմսերի հանձնման արարողությանը։
-
19.09.2015|
12:01
ԱՄՆ-ի Պենտագոնի ղեկավարի օգնականի տեղակալ Էվելին Ֆարկասը սպեկուլյացիա է անվանել ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական խաղաղարարների տեղակայման լուրերը: «Այդ խոսակցությունները սպեկուլյացիա են:
-
19.09.2015|
12:00
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորանք է ուղարկել Հայաստանի անկախության օրվա առթիվ՝ նախագահ Բարաք Օբամայի և ամերիկյան ժողովրդի անունից:
-
19.09.2015|
11:59
Սահմանադրական փոփոխությունների շուրջ «Ազատությունը» զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։
-
19.09.2015|
11:58
Թբիլիսիի նախկին քաղաքապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու մտերիմ ընկեր Գիգի ՈՒգուլավան, որ նախնական կալանքի տակ էր 14 ամիս, ազատ է արձակվել քաղաքային դատարանի դահլիճից, Սահմանադրական դատարանի հայտարարությունից մեկ օր անց:
-
19.09.2015|
11:57
Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բախար Մուրադովայի ղեկավարած պատվիրակությունը չի մասնակցել ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին, որը տեղի է ունեցել ՈՒլան Բատորում:
-
19.09.2015|
11:56
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների տեղական և տարածքային իշխանության մարմինների խորհրդաժողովի` CORLEAP-ի բյուրոյի Երևանում կայացած հանդիպմանը: