-
19.09.2015|
11:55
ԱՄՆ-ը ծրագրում է Սիրիայի հարցով ուղիղ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ Լոնդոնում հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին՝ հավելելով, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննարկումները կարևորում է սիրիական ճգնաժամի հաղթահարման նպատակով:
-
19.09.2015|
11:54
Հայաստանում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
-
19.09.2015|
11:52
Վատիկանն ընդունել է Սիրիայից փախստականների առաջին ընտանիքին: Երկու մանկահասակ երեխա ունեցող ընտանիքը Դամասկոսից Իտալիա է ճանապարհվել սեպտեմբերի 6-ին, երբ Հռոմի պապը եվրոպական երկրներին կոչ էր արել բացել դռները փախստականների առջև:
-
19.09.2015|
11:51
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ թուրք գրող, լրագրող Հասան Ջեմալի դեմ քննություն է սկսվել՝ հերթական հոդվածի պատճառով, որը վերնագրված է «Հոսող արյան միակ պատասխանատուն պալատի Սուլթանն է, վերջակետ»։
-
19.09.2015|
11:50
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է հանդիպումներ ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ` հայտնել է մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ նրանք Մոսկվա կժամանեն սեպտեմբերի 23-ին:
-
19.09.2015|
11:49
Երեկ ԱԺ արտահերթ նիստում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
-
19.09.2015|
00:34
Հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցման քաղաքականության շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի թիվ 12 հատուկ և ներառական կրթություն իրականացնող Ջ. Կիրակոսյանի անվան Երևանի թիվ 20 դպրոցներ: Նախարարը շրջել է դպրոցներում, զրուցել մանկավարժների և աշակերտների հետ:
-
19.09.2015|
00:33
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքում բացված Մ. Վ․ Լոմոնոսովի անվանՄոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Երևանի մասնաճյուղ:
-
19.09.2015|
00:31
Ինչպես և սպասվում էր՝ «Ժառանգություն» խմբակցության նավը «խորտակվեց»: Աբսուրդ է, որ մի կուսակցության արտախորհրդարանական ներկայացուցիչներն ավելի հզոր ու ծանրակշիռ են, քան խորհրդարանական խմբակցության:
-
19.09.2015|
00:30
Սեպտեմբերի 17-ին «Իրազեկում և բարեփոխում» ՀԿ-ն «Ծխախոտը՝ չարիք» ծրագրի շրջանակներում այցելել էր Գյումրու «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատուն։