-
16.09.2015|
19:14
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 15-ին մասնակցել է Եվրոպական Միության Տեմպուս «Կայուն և ինքնավար բարձրագույն կրթական համակարգերի խթանումը Արևելյան հարևանության տարածքում» (ATHENA) ծրագրի եզրափակիչ միջոցառմանը, տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
-
16.09.2015|
16:31
Անցյալ շաբաթ Կիևում տեղի է ունեցել Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա համաժողովը, որին մասնակցել է Իսրայելի նախկին նախագահ և վարչապետ 92-ամյա Շիմոն Պերեսը:
-
16.09.2015|
16:28
Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերությունը սեպտեմբերի 16-ից ուղիղ կհեռարձակի Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների քննարկումներին նվիրված նիստերը:
-
16.09.2015|
16:27
Չի բացառվում, որ ՀՀԿ խմբակցությունում արդարադատության նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանին փոխարինած Կարեն Բեքարյանը նրան կփոխարինի նաև ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության կազմում:
-
16.09.2015|
16:26
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքում Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրաժարականի պահանջով խնդրագիր է հայտնվել։
-
16.09.2015|
16:25
Առաջիկա 5 օրերին եղանակի փոփոխություն պետք է սպասել միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում:
-
16.09.2015|
16:24
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ռուս լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արևմուտքում իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ քարոզչական արշավ է տարվում՝ Սիրիայում և Ռուսաստանում իշխանափոխության նպատակով՝ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
-
16.09.2015|
16:23
Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկ տարածած տեղեկատվությունը, թե իբր իրենց զինված ուժերը ոչնչացրել են հայկական արտադրության «Կռունկ-25» անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում՝ հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։
-
16.09.2015|
16:22
Կրեմլի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ սեպտեմբերի վերջին ՄԱԿ այցի ընթացքում։
-
16.09.2015|
16:22
Սպիտակ տունը կցանկանար, որ Ռուսաստանը Սիրիայում իր ռազմական ներկայությունն ընդլայնելու փոխարեն «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայի մաս կազմեր։